Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքի 2796 ընտանիքի մատուցվում են անակնկալ նվերներ

Հոկտեմբեր 02,2014 17:44

Մայրաքաղաքի վարչական բոլոր շրջաններում իր ընթացքն է շարունակում «Երևան՝ իմ տուն» խորագրով սոցիալական աջակցության ծրագիրը։

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ «Էրեբունի-Երևան» տոնական միջոցառումների շրջանակում առաջին անգամ անցկացվող ծրագրի շնորհիվ մայրաքաղաքի 2796 ընտանիքի մատուցվում են անակնկալ նվերներ։ Նշենք, որ ծրագրում ընդգրկված են բազմազավակ, բազմանդամ, անապահովության գնահատման համակարգում հաշվառված, միաժամանակ 2 զինծառայող ունեցող ընտանիքներ, Հայրենական մեծ պատերազմի, աշխատանքի, թիկունքի վետերաններ, Արցախյան և Աֆղանական պատերազմների մասնակիցներ, Արցախյան պատերազմի հաշմանդամներ, զոհվածների ընտանիքներ, հաշմանդամություն ունեցող անձ ներառող, միակողմանի, երկկողմանի ծնողազուրկ երեխա խնամող ընտանիքներ, երիտասարդ ընտանիքներ, ինչպես նաև գիտության, մշակույթի գործիչների, բուժաշխատողների, մանկավարժների, սիրիահայերի և Ցեղասպանությունը վերապրածների ընտանիքներ:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բնակվող 10 երեխաների մայր Գայանե Գրիգորյանը մեկն է այն 2796 շահառուներից, որոնք պատկերացնել անգամ չէին կարող, որ քաղաքապետի կողմից նման ուշադրության կարժանանան: Անակնկալի գալով՝ տիկին Գայանեն նշել է, որ մայրաքաղաքի տոնի այս տարվա «Երևան՝ իմ տուն» կարգախոսը լիովին համապատասխան է այն հոգատարությանն ու վերաբերմունքին, որ Երևանի քաղաքապետարանը ցուցաբերում է երևանցիների խնդիրների և հոգսերի նկատմամբ:
Սեպտեմբերի 30-ից մեկնարկած ակցիան կշարունակվի մինչև հոկտեմբերի 9-ը:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031