Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում բողոքի ակցիաները չեն դադարում. առևտրականները փակեցին մարզպետարանի դիմացի փողոցը (Տեսանյութ)

Հոկտեմբեր 02,2014 17:41

«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը հանգիստ չի տալիս գյումրեցի առևտրականներին: Վերջիններս այսօր Գյումրու կենտրոնական շուկայից ոտքով շարժվեցին դեպի Շիրակի մարզպետարան:

Սկզբում նրանց հետ հանդիպման իջավ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Խաչատուր Պողոսյանը: Այնուհետ կենտրոնական փողոցը փակելուց հետո առևտրականներին ընդունեց նաև Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Մարզպետի կաբինետում էր նաև Շիրակի մարզի ոստիկանապետ Վարդան Նադարյանը:
Մարզպետն ասաց, որ այստեղ անելիք ունեն մասնագետները, բայց քանի որ առևտրականները շիրակցի են, նույն տեղանքից, ուստիև պատրաստ է լսելու նրանց բողոքը:

arevtrakanner-0105arevtrakanner-0104

 

arevtrakanner-0102 arevtrakanner-0101
Կոշիկի բիզնեսով զբաղվող տնտեսագետներից մեկն ասաց. «Պարոն մարզպետ, այս օրենքը, ճիշտն ասած, շատ դիկտատորական օրենք է, և ուզում ենք, որ այն ոչ թե սառեցվի, այլ չեղյալ հայտարարվի: Ասում են իջեցրել ենք սանդղակը մեկ տոկոս, բայց էնքան փաստաթղթեր են ուզում, էդքան ստուգումներ, որ անհատ ձեռներեցի համար աբսուրդ է: Եվ ասում են` դուք հարթակ եք մեզ համար, որ գտնենք խոշոր բիզնեսին: Ի՞նչ է կառավարության ղեկավարը կամ մնացածները չգիտե՞ն խոշոր բիզնեսի տեղը:Մենք մանր բիզնես ենք, ընտանիք ենք պահում: Էս պետությունը ոչ թե նպաստում է բիզնեսը զարգացնելուն, այլ կործանելուն:Բոլոր երկրներում հարկատուներին ձեռքի վրա են պահում, իսկ էստեղ ի՞նչ են տվել, գո՞րծ են տվել, մենք մեր ձեռքով գործ ենք ստեղծել, ի՞նչ են ուզում»:

Բողոքավորներից մեկն էլ ասաց, որ հարկերից թաքնվող խոշոր հարկատուներին գտնելու համար կան իրավապահ մարմիններ:

Ի պատասխան, մարզպետը հիշեցնում էր, որ հարկային մարմիններին հանձնարարված է առևտրականներին չանհանգստացնել:

Այնուհետ մարզպետը առանց լրագրողների զրուցեց բողոքավորների հետ: Վերջիններս մարզպետի կաբինետից դուրս եկան բավական դժգոհ` ուղևորվելով ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի գրասենյակ: Այստեղ հանդիպումը պատգամավորի հետ վերածվեց իսկական միտինգի:

Մանրամասները`   տեսանյութում

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031