ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, որն այսօր Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ներկա էր Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի եւ ՕԵԿ խմբակցության վիճելի տարածքների վերաբերյալ դատավարությանը, Aravot.am-ի հետ զրույցում իր զարմանքը հայտնեց, թե ինչպես եղավ, որ պետական գույքի կառավարման վարչությունը՝ ծանոթ չլինելով գործի նյութերին, որոշեց գործում ներգրավվել որպես ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ եւ պահանջել տարածքից ՕԵԿ-ի վտարումը:
Նշենք, որ Ագրարային համալսարանի եւ ՕԵԿ խմբակցության միջեւ վեճը գնում է Ագրարային համալսարանի բակում գտնվող՝ Տերյան 74 հասցեում ավտոտնակի շուրջ, որը ըստ Ագրարային համալսարանի ներկայացուցիչների պատկանում է իրենց, իսկ Հատուկ Քննչական Ծառայության որոշման համաձայն էլ ՕԵԿ-ը քաղաքապետարանի կողմից իրեն տրված 262,5 տարածքից ապօրինաբար ավելի տարածք է օգտագործել Տերյան 74 հասցեում:
«Սա այնքան ակնհայտ է: Ե՛վ մինչեւ 2008 թվականի քաղաքապետարանի այն որոշումը, որի համաձայն մեզ է տրվել 262,5 մ տարածք, ե՛ւ դրանից հետո մենք օգտագործել ենք այդ տարածքը, սակայն հենց Ագրարային համալասարանը վերածվեց հիմնադրամի, խնդիրը ի հայտ եկավ»:
Պրն Մարգարյանը զարմացած է, թե ինչի հիման վրա հենց համալսարանի հիմնադրամ դառնալուց հետո որոշվեց տարածքի ողջ գույքը տալ Ագրարային համալսարանին. «Այդ ամենը եղել է իրենց համաձայնությամբ: 2008 թվականին սեպտեմբերին ՕԵԿ-ը դիմել է իր տարածքին կից վարչական շենք կառուցելու համար Տերյան 74-ից հատկացում ստանալու համար, եւ ակադեմիայի տնօրենը ռեկտորի ստորագրությամբ մեզ համաձայնություն է տվել՝ ավտոտնակն էլ հետն է տվել: Դրանից հետո էլ քաղաքապետարանն է իր համաձայնությունը տվել՝ մեզ տալով 262 քառակուսի մետր տարածք, որի մեջ էլ մտել է հենց ավտոտնակը»:
Կարդացեք նաև
ՕԵԿ փաստաբան Անահիտ Սարգսյանի խոսքով էլ, Ագրարային համալսարանը օգտվում է թյուրիմացությունից. «Երբ 2012 թվականին այն ՊՈԱԿ-ից վերածվեց հիմնադրամի, կառավարության որոշումը վերաբերում էր միայն իր հիմնադրամ դառնալուն, կից կցվել է նաեւ իրենց պատկանող շենք-շինությունների ցանկը՝ սակայն մինչեւ 2007 թվականի շենք-շինությունների ցանկը: Եվ դրա հիման վրա նրանք վերագրանցում են իրականացրել՝ հաշվի չառնելով քաղաքապետարանի 2008 թվականի որոշումը, որի համաձայն ՕԵԿ-ին է տրվել այդ 262,5 տարածքը: Հիմա էլ ասում են դա մերն է»:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Փաստորեն Ագրարային համալսարանը օգտվում է … ՕԵԿ-ից
Ագրարային համալսարանի ռեկտոր Թարվերդյանը նախկին ՕԵԿ-ական էր, հենց այդ ժամանակ էլ ռեկտորի հանցավոր համաձայնությամբ ՕԵԿ-ը կառուցեց իր դեղին շենքը: Հա, լավա չմոռացա: Էն բրիտանացիները ինչի՞ են բավականին հաճախ այցելում ՕԵԿ-ի գրասենյակ: