Այսօր կառավարության նիստից հետո քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի ասուլիսին լրագրողներից մեկը հետաքրքրվեց` թե ինչպե՞ս կգնահատի նախարարն իր տեղակալի` Հակոբ Բեգլարյանի աշխատանքը: Քաղշին նախարարի տեղակալներից մեկը տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրն է, որին գնումների գործակալության ղեկավարի պաշտոնից ազատեցին Վերահսկիչ պալատի հայտնաբերած չարաշահումների հիման վրա:
Այս առնչությամբ պարոն Սարգսյանն ասաց`«Հակոբ Բեգլարյանն ունի մեծ փորձ գնումների գործակալությունում, որտեղ ղեկավար է եղել երկար տարիներ: Հիմա ակտիվ աշխատում է մեզ մոտ, նա շատ պատասխանատու, նույնիսկ բավականին սիրված անձնավորություն է»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ