Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վաղը` հոկտեմբերի 3-ին, կմեկնարկի 10-րդ հոբելյանական ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսը

Հոկտեմբեր 02,2014 16:10

Հոկտեմբերի 2-ին կայացավ 10-րդ հոբելյանական ԴիջիԹեք ցուցահանդեսին նվիրված մամուլիս ասուլիս, որի բանախոսներն էին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

10-րդ հոբելյանական ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսը կտևի 3 օր` հոկտեմբերի 3-5, Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտահետազոտական Ինստիտուտի (Մերգելյան) «ԵրևանԷքսպո» կենտրոնում: Պաշտոնական բացումը կիրականացվի 10:00-ին, իսկ այցելուների համար ցուցահանդեսի մուտքը հոկտեմբերի 3-ին ազատ կլինի ժամը 11:30-ից սկսած:

«ԴիջիԹեք Էքսպոյի անցած տասը տարիներն ապացուցեցին, որ տեխնոլոգիական ոլորտը Հայաստանում կայուն զարգացում է գրանցում` խթանելով երկրի տնտեսության բոլոր ոլորտների և հասարակական կյանքի առաջխաղացմանը: ԴիջիԹեքը նաև այն գործիքներից է, որն ուղղված է Հայաստանը բարձր տեխնոլոգիական երկիր դարձնելուն: Ցուցահանդեսը դարձել է տեխնոլոգիական հայության տոնը, նրանց շփումների և համագործակցության լավագույն հարթակը, բացի այդ, ԴիջիԹեքն ամփոփ ներկայացնում է ՀՀ տեխնոլոգիական ոլորտը և առկա հաջողությունները»,- նշեց միության գործադիր տնօրեն ԿարենՎարդանյանը։

«Յուքոմ» ընկերությունը, լինելով տեխնոլոգիական զարգացումների և նորարարությունների բարեխոս ու կարևորելով հայաստանյան ՏՀՏ և ԲՏ ոլորտի զարգացումն ու առաջընթացը գիտելիքների վրա հիմնված հասարակության կառուցման գործում, որոշում կայացրեց ստանձնել ԴիջիԹեք 2014 ցուցահանդեսի գլխավոր հովանավորությունը, – նշեց Յուքոմ ընկերության տնօրեն Հայկ Եսայանը: Նա մասնավորապես ավելացրեց. «Արդեն տասը տարի է «ԴիջիԹեքը» համարվում է Հայաստանի ՏՀՏ ոլորտի կարևորագույն միջոցառումը, որն իր շուրջ հավաքում է ոլորտի տեղական և միջազգային մի շարք լուրջ ընկերությունների: «ԴիջիԹեքի» շրջանակներում կազմակերպված միջոցառումները շարժիչ ուժ են հանդիսանում տեղեկատվական տեխնոլոգիաների հայաստանյան շուկայի զարգացման, ՏՀՏ կրթական ծրագրերի ընդլայնման, գործարար կապերի ձևավորման և ամրապնդման, ինչպես նաև հասարակության էլեկտրոնային կրթվածության մակարդակի բարձրացման ճանապարհին»:

Տարիների գործունեության արդյունքում մեր բաժանորդը զգացել է համաշխարհային նորարարությունների մուտքը սեփական բնակարան և կենցաղ, և այս ամենը նաև Digitec-ի շնորհիվ, – նշեց Յուքոմ ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

Այս տարի նույնպես Յուքոմը Դիջիթեքի այցելուներին կներկայացնի իր նորարարությունները, որոնց տեխնոլոգիական լուծումները նորություն են ոչ միայն Հայաստանի, այլև համաշխարհային մակարդակով:

Ցուցահանդեսի հիմնական նպատակը տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների ձեռքբերումները ներկայացնելն է, ինչպես նաեւ՝ տեխնոլոգիական ընկերությունների, բիզնես համայնքի և հասարակության միջև բարենպաստ միջավայր ու հաղորդակցության հարթակ ստեղծելը: ԴիջիԹեքը Հայաստանում ամենամեծ ու ամենասպասված ցուցահանդեսն է՝ հագեցած ՏՏ նորագույն լուծումների, ինժեներական ներուժի ներկայացումներով, մասնագիտական սեմինար-քննարկումներով։

Հոբելյանական ԴիջիԹեք Էքսպոի շրջանակում կանցկացվեն մի շարք միջոցառումներ, որոնցից են.
• «Ռոբոտներն առօրյայում» փառատոնը, որի մասնակիցները ինժեներական խմբակների սաներն են: Այս տարի փառատոնի շրջանակներում անցկացվելու է նաև էկոռոբոտների մրցույթ, որի նպատակը բնապահպանական քարոզչությունը և թափոնների վերամշակման կամ այլ նպատակներով օգտագործման վրա հասարակության ուշադրությունը հրավիրելն է:
• Համակարգչային և բջջային խաղերի հեքեթոն, որի ընթացքում խաղեր նախագծող թիմերը հատուկ ընտրված թեմայով խաղ են ստեղծելու: Բոլորը, ովքեր ունեն ծրագրավորման գիտելիքներ, նկարելու ունակություն, անիմատոր են, կարող են միանալ հեքեթոնին:
• Աշխատանքի տոնավաճառ` ցուցահանդեսի 3-րդ հարկում գործելու է աշխատանքի տոնավաճառ, որտեղ ՏՀՏ և բիզնես ոլորտի ընկերությունները ներկայացնելու են թափուր աշխատատեղերը տեխնոլոգիական ոլորտի մասնագետների համար:
• ԴիջիԼայֆ սեմինարներ, որի շրջանակներում այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալո ւամենավերջին տեխնոլոգիական լուծումներին, հանդիպելու Հայաստանի ՏՏ լիդերներին և ունկնդրելու նրանց՝ տեխնոլոգիական ապագայի վերաբերյալ տեսլականին:

Ցուցահանդեսի բաժիններն են`
Համապարփակ ինժեներական լուծումներ, Հեռահաղորդակցության և ցանցային լուծումներ, ՏՏ սարքավորումներ և համակարգեր, Ծրագրային և վեբլուծումներ, Բջջային տեխնոլոգիաներ և հավելվածներ, Խաղային տեխնոլոգիաներ և մուլտիմեդիա, Տեխնոլոգիական լուծումներ բիզնեսի համար, Տեխնոլոգիական կրթություն:

Ցուցահանդեսն անցկացվում է ՀՀ վարչապետի հովանու ներքո, կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, գլխավոր հովանավորը` «Յուքոմ» ընկերությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031