Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Բնակարանի գնման վկայագիր կստանա երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած 215 ընտանիք

Հոկտեմբեր 02,2014 16:06

ՀՀ կառավարության որոշմամբ 1.5 մլրդ դրամ է հատկացվել Շիրակի մարզպետարանին՝ Գյումրի քաղաքում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրները բնակարանի գնման վկայագրի տրամադրման միջոցով լուծելու նպատակով: Ինչպես ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում նիստից հետո կայացած ասուլիսում նշել է ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, ծրագրի առաջին փուլով վկայագիր կհանձնվի 215 ընտանիքի: Եվս 252 ընտանիք բնակարանի գնման վկայագիր կստանա ծրագրի իրականացման երկրորդ փուլում:

Նախարարը նշել է, որ կառավարությունը նախատեսում է առաջիկա երկու տարիների ընթացքում լուծել աղետի գոտու անօթևան ընտանիքների բնակարանային խնդիրները:

ՀՀ կառավարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031