Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վարդգես Գասպարի. «Հայաստանում կա մեկ դատավոր, դա Սերժ Սարգսյանն է»

Հոկտեմբեր 02,2014 16:00

«Անելիք չունեինք: Նախօրոք արդեն պարզ էր, թե դատարանը ինչ վճիռ կկայացնի»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին:

Հիշեցնենք՝ այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Վարչական դատարանում դատավոր Ռաֆիկ Խանդանյանը բավարարեց ոստիկանության հայցն ընդդեմ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի: Վճռի հրապարակմանը ներկա չէին ո՛չ Գասպարին, ո՛չ էլ նրա ներկայացուցիչները:

Նշենք, որ դատավոր Ռաֆիկ Խանդանյանը օրերս «Armeniatoday» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի գործով կրկին բավարարել էր ոստիկանության հայցը:

Վարդգես Գասպարին հայտարարեց, որ Հայաստանում կա մեկ դատավոր, դա Սերժ Սարգսյանն է. «Ըստ նրա ցանկության եւ նախասիրության՝ դատավորները ծանոթանալով եւ ուսումնասիրելով կայացնում են համապատասխան որոշումներ: Դա գործող իշխանության մարմիններից մեկն է, որպես կանոն գործող իշխանության առաջին օղակը քրեական տարրերն են, որոնք բռնություններ են իրականացնում քաղաքացիական հասարակության նկատմամբ՝ սեփական օրինակով եմ ասում: Երկրորդ օղակը ոստիկանությունն է, որը քաղաքացիների նկատմամբ գործեր է հարուցում՝ վարչական, քրեական կամ քաղաքացիական, երրորդ օղակը դատարաններն են, որ նման վճիռներ են կայացնում: Սա միասնական իշխանության տարբեր մարմինների իրականացրած գործողություններն են»:

Հարցին, թե պատրաստվո՞ւմ է բողոքարկել դատարանի վճիռը, Վարդգես Գասպարին պատասխանեց, որ այդ հարցի շուրջ պետք է խորհրդակցի փաստաբան Տիգրան Եգորյանի հետ, որի խորհուրդը կլինի որոշիչ:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031