Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հայկ Ալումյանը բացարկ ներկայացրեց եւ լքեց դատարանի դահլիճը (Տեսանյութ)

Հոկտեմբեր 02,2014 15:45

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում այսօր Արտակ Բուդաղյանի գործով`   նշանակված հերթական դատական նիստի ժամանակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը դատավորին բացարկ ներկայացրեց` հիմնավորելով, որ Սուրիկ Խաչատրյանին կրկին մարզպետ նշանակելուց հետո Սյունիքում այս գործով օբյեկտիվ ու անաչառ դատավարություն անցկացնելն անհնար է:

«Սուրիկ Խաչատրյանն ասաց, որ շնորհակալություն է հայտնում, որ համագործակցում է եւ շարունակելու է համագործակցել Սյունիքի ազգային անվտանգության պետի հետ, Սյունիքի դատախազի հետ, Սյունիքի ոստիկանապետի հետ: Հասկանո՞ւմ եք, ինքը համագործակցել է եւ շարունակելու է համագործակցել ոստիկանապետի հետ, որի ղեկավարած ոստիկանությունը դեպքից անմիջապես հետո խեղաթյուրում է ամեն ինչ: Բայց որ ես այդ համագործակցության մեջ մտնեմ, ես ի՞նչ հնարավորություն ունեմ: Այդ պատճառով ես ուզում եմ ինքնաբացարկ ներկայացնել հաջորդ դատական նիստի ընթացքում», – այս մասին ավելի վաղ հայտարարել էր` պարոն Ալումյանը:

Դատավոր Նապոլեոն Օհանյանը մերժեց ներկայացրած բացարկը, իսկ Հայկ Ալումյանը իր անհամաձայնությունը հայտնեց ու լքեց դատարանի դահլիճը` պնդելով, որ նման պայմաններում փաստաբանական ծառայությունները հավուր պատշաճի չի կարող իրականացնել:

Ի դեպ, այսօր կրկին դատարան չէր ներկայացել Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը, թեեւ դատարանը որոշել էր նրան բերման ենթարկելու որոշումն անփոփոխ թողնել:

 

Մանրամասները` շուտով:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Տեսանյութը՝ Yerkir videonews

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031