Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը խուճապի մեջ չէ

Հոկտեմբեր 02,2014 15:40

«Իմ դեմքին խուճապ չկա և չի էլ կարող լինել»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը`պատասխանելով լրագրողներից մեկի դիտարկմանը` վարչապետ Հովիկ Աբրահամյանի երեկվա ելույթից կարելի՞ է եզրակացնել, որ իշխանությունները խուճապի մեջ են:

Մեկ այլ հարցի` ինչպե՞ս է գնահատում ոչ իշխանական եռյակի հանրահավաքները, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ես մասնակից չեմ եղել: Մի բանը, եթե գաղափարախոսություն չունի, մի բանը, եթե սկզբունքներ չի ձևավորել, չգիտեմ ամեն մեկը բառախաղերով իր կողմն է ձգում, նման պարագայում ինչ-որ մարդիկ կհավաքվեն, բայց արդյունքները, եթե գաղափարը չկա, արդյունքին դժվար է սպասել»:

Անդրադառնալով «Շրջանառության հարկի մասին» օրենքի շուրջ բարձրացված աղմուկին՝ ԱԺ նախագահը որոշ մանրամասներ պատմեց այսօր առավոտյան իր մոտ տեղի ունեցած խորհրդարանական քաղաքական ուժերի եւ կառավարության անդամների համատեղ քննարկումից. «Դա որևիցե տուգանքի կամ պարտադրանքի, կամ որևէ այլ խնդիր չի առաջացնում»:

Ըստ Գալուստ Սահակյանի, ֆինանսների նախարարը նույնիսկ պատգամավորներին առաջարկել է իրենց ներկայացուցիչներն ունենալ ֆինանսների նախարարությունում: «Ինքը կօժանդակի, ֆինանսների նախարարությունում կնստեն, դուք էլ կարող եք մասնակից դառնալ: Ես հավատում եմ, որ որևէ մեկին առևտրի կենտրոններում էդպիսի խնդիր չի կարող առաջանալ, որովհետև, ըստ էության, կառավարությունը գնացել է նրան, որ հարկերից ազատել է: Եվ շատ զարմանալի է, երբ հարկերից ազատում ես, մարդիկ բողոքում են, ասում են՝ չէ, թող հարկ լինի: Այստեղ նշանակում է, որ ստվեր կա, դրա համար պետք է փաստաթղթավորվի, բայց դա չի արվի էն մեթոդներով, ինչ մեթոդներով փորձում են ներկայացնել հասարակությանը կամ իրենք են փորձում ներկայացել մեզ»,- շարունակեց ԱԺ նախագահը:

Հարցին`լուրեր են շրջանառվում, որ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչներին բողոքի ակցիաների են ուղղորդում խոշոր գործարարները, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Տարբեր սցենարներ կան, խոշորները կարող են շատ հանգիստ ձևով մի քանի աշխատողներ ընդունել, դարձնել իրավաբանական անձ և իրենց ապրանքներն առանց փաստաթղթի վաճառեն»:

Դիտարկմանը, որ առևտրականները սպառնում են դադարեցնել իրենց աշխատանքն ու արտագաղթել, ԱԺ նախագահը պատասխանեց, որ նման մտավախություն չունի, իսկ հայտարարություններ անելու մեջ մարդիկ ազատ են:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031