Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրողը միջնորդեց 13 տարվա ազատազրկում Վազգեն Խաչիկյանին (Տեսանյութ) 

Հոկտեմբեր 02,2014 15:35

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վազգեն Խաչիկյանի եւ սոցիալական ծառայության 12 աշխատակիցների գործով մեղադրողը միջնորդեց 13 տարվա ազատազրկում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության սոցիալական պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանին, Աշոտ Աբրահամյանին` 6,5 , Հովհաննես Գրիգորյանին՝ 5,5, Վիգեն Գեւորգյանին՝ 4,5, Վահագն Խաչատրյանին՝ 5,5, Սամվել Էլբակյանին՝ 5, Հովհաննես Հովհաննիսյանին՝ 5,5, Սարգիս Սարգսյանին՝ 4 տարի 7 ամիս, Արթուր Սուքիասյանին՝ 4 տարի 6 ամիս, Համլետ Մարտիրոսյանին՝ 4 տարի, , Հրանուշ Դանիելյանին՝ 4 տարի, սակայն պայմանական պատիժը չկիրառել, 1 տարի փորձաշրջան կիրառել, Բագրատ Մուրադյանին՝ 4 տարվա եւ Արմեն Խաչատրյանին՝ 4 տարվա:

Մեղադրողը իր ճառում ասաց, որ այս հանցագործության առանձնահատկությունն այն է, որ այն կատարվել է խմբով, տեւական ժամանակով, սերտ համագործակցությամբ: Եվ որ կատարված հանցագործությամբ հեղինակազրկվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության լիազոր մարմինը:

Ի դեպ, ապացույցների մեջ նշվեց ամբաստանյալ Աշոտ Աբրահամյանի բնակարանից առգրավված երկու նոթատետրերը եւ Վահագն Խաչատրյանի համակարգչից առգրավված «Դուդուկ» ֆայլը: Ըստ մեղադրողի՝ հաշվառումները արվել են փոխադարձ հսկողությամբ:

Նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը ժամանակ տվեց պաշտպանական կողմին՝ ճառերին պատրաստվելու համար:

Մանրամասները ՝  տեսանյութում

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031