Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ. «Ես չեմ կարող վերցնել, օրենքը ճղել գցել մի կողմ» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 02,2014 15:27

«Շրջանառության հարկի մասին» նոր օրենքից դժգոհողներին այսօր կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանը խոստացել է ուսումնասիրել խնդիրը: Այս մասին կառավարության շենքի մոտ հավաքված բողոքի ակցիայի մասնակիցներին վստահեցրեց «Ոսկու շուկայի» առեւտրականներից Սամսոն Գրիգորյանը, որն այսօր հանդիպել է վարչապետի հետ:

Ցուցարարների ներկայացուցիչն ասաց, որ վարչապետին ներկայացրել է նրանց բոլոր պահանջները, վարչապետը, ինչպես ասաց Գրիգորյանը, շատ բաների վրա շատ զարմացած էր. «3-4 օրվա մեջ նայելու է, ու աշխատելու են մեզ հետ: Խոստացավ, որ ամեն ինչ լինելու է լավ, նորմալ: Հաստատեցինք, թե ինչո՞ւ չենք կարա փաստաթուղթ ցույց տանք, այդ ամեն ինչը ընդունվեց, մարդը շատ հետաքրքրված էր խնդրով ու նա մեզ հետ համաձայն է»:

Մանրամասն` տեսանյութում


Aravot.am-ի հարցին, թե կոնկրետ ի՞նչ հարցեր են քննարկել եւ Գրիգորյանն ի՞նչ առաջարկներ է ներկայացրել, վերջինս հրաժարվեց մանրամասնել, միայն նշեց, որ վարչապետին հորդորել է` «գլխից» ստուգել, ոչ թե` ներքեւից»:

Քանի որ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները պահանջում են օրենքի կասեցում, Հովիկ Աբրահամյանը, ինչպես ցուցարարների հետ զրույցում փոխանցեց Գրիգորյանը, ասել է` «Ես չեմ կարող օրենքը վերցնել ճղել, քցել մի կողմ»: Հ. Աբրահամյանը խոստացել է 4 օրից պատասխանել ցուցարարների բարձրացրած հարցերին, իսկ ցուցարարները պայմանավորվեցին, որ երկուշաբթի օրը կրկին հավաքվելու են կառավարության շենքի մոտ` բողոքի ակցիա անելու:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031