Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյան. «Հազարավոր մարդիկ են հավաքվում հանրահավաքին, ինչո՞ւ մի անգամ մի կադր ցույց չեք տալիս»

Հոկտեմբեր 02,2014 15:18

«Այն, ինչը կարող են մյուս հեռուստաընկերություններն իրենց թույլ տալ՝ շոու ծրագրեր, Հանրայինը իրեն թույլ չի կարող տալ: Եթե նույնիսկ 7-րդ տեղում լինի ռեյտինգը՝ դա էական չի: Ի՞նչ պետք է անել, որ ժողովուրդն ասի՝ հալալ լինի այն փողը, որ տալիս եմ քեզ: Հանրայինը հասարակական կարծիք չի ձեւավորում այսօր»,- ԱԺ-ում հանրային հեռուստառադիոընկերության 2013-ի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ այսպիսի տեսակետ հայտնեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Նա ասաց, որ հրատապ խնդիրների մասին քննարկումներ կարող էր Հանրայինը կազմակերպել. «Հանձնաժողովում էլ ասացինք, պայմանավորվեցինք, որ 2 ամսվա ընթացքում դուք պետք է ունենաք բանավեճային հաղորդում: Հիմնական հակափաստարկը հետեւյալն է, որ չունենք մասնագետներ: Այսինքն՝ քասթինգ եք հայտարարել, միայն Նվեր Մնացականյա՞նն է շահել քաղաքական հաղորդումներում: Հա, լավ ժուռնալիստ է, հասկացանք, բայց հանրապետությունում էլ չկա՞ն այդպիսիք, չկա՞ն մարդիկ, որոնք կուսակցական շեշտադրումներ չունեն, կարող են նստել եւ անցկացնել բանավեճ: Մեր պայմանավորվածությունն ինչո՞ւ չի կատարվում: Ինչո՞ւ չեք բերում մարդկանց բանավիճելու: Հանրայինը չի ապահովում, իր գործը չի կատարում: Եղբայր, եթե չէիք կարողանալու, դիմեիք հանձնաժողովին: Մենք կարող էինք սցենարական պլան էլ տալ»:

Ռուբեն Հակոբյանը դժգոհեց, որ ՀՀԿ-ի մի գործադիր մարմնի նիստ է լինում, միանգամից եթերում է լինում Էդուարդ Շարմազանովի ամբողջական խոսքը. «Հազարավոր մարդիկ են հավաքվում հանրահավաքին, ինչո՞ւ մի անգամ մի կադր ցույց չեք տալիս: Դուք լավ չեք անում, հարգելի տիկին Մարգարիտա Գրիգորյան, դուք արջի ծառայություն եք մատուցում: Պետությունը հասարակական կարծիքն այսպես չի ձեւավորում: Ինչքան թաքցնեք, մարդիկ այդ թաքցրածից ավելի շահագրգռված կլինեն չհավատալ պետական քարոզչությունը: Դուք Հանրայինը միայն իշխանական հեռուստատեսություն եք դարձրել: Լուրը որ տալիս եք՝ մի մեկնաբանեք միակողմանի: Դա հակաժուռնալիստական մոտեցում է: Երբ այստեղ մեկը մի բան է ասում, դուք սկսում եք մեկնաբանել ու ջարդուփշուր անել: Մի՛ մեկնաբանեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031