Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սամվել Հարությունյանը՝ ՄԻՊ-ին. «Այդպես Դուք գուցե կարողանաք կանխել իմ դեմ հասունացող «դատական» դաժան հաշվեհարդարը»

Հոկտեմբեր 02,2014 15:15

Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին:

Դիմումում մասնավորապես ասված է. «Ի լրումն 2014թ. օգոստոսի 21-ի դիմումիս, խնդրում եմ Ձեր լիազորություններին համապատասխան վերաբերմունք արտահայտել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին 2013թ. դեկտեմբերի 20-ին, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին 2014թ. հունվարի 20-ին հասցեագրված դիմումներում ներկայացրածս Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա մերձավորների կատարած բազմաթիվ հանցանքների փաստերի նկատմամբ դրսևորված անգործությանը, ինչպես նաև իրենց լիազորությունները չարաշահելու, ակնհայտ ապօրինի, անարդար որոշումներ, վճիռ կայացնելու համար հանդես գալ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անի Մխիթարյանի, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Կարախանյանի, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Մուրադ Հովակիմյանի, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի, ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր Հ. Ասատրյանի նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու նպատակահարմարության մասին հաղորդումով:

Այդպես Դուք գուցե կարողանաք կանխել իմ դեմ հասունացող «դատական» դաժան հաշվեհարդարը»:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031