Լրահոս
Օրվա լրահոսը

Ասֆալտապատմանը զուգահեռ, բակերում ընթանում են նաև բարեկարգման աշխատանքներ

Հոկտեմբեր 02,2014 15:07

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ծրագրով 2014 թվականին ասֆալտապատված բակերի և միջբակային ճանապարհների թիվը կհասնի շուրջ 1000-ի:

Ընդհանուր 2 միլիոն քառակուսի մետր ասֆալտապատումից 495 հազար քառակուսի մետրը բաժին է ընկնում ներբակային ճանապարհներին ու բակային տարածքներին: Այս ծավալից ներկայում կատարված է նախատեսվածի շուրջ 95 տոկոսը:

Ապրիլ ամսին մեկնարկած աշխատանքները, ամենայն հավանականությամբ, նախատեսված վերջնաժամկետից` հոկտեմբերի 30-ից էլ շուտ կավարտվեն:

Ասֆալտապատման գործընթացում որակական չափանիշները դիտվում են որպես աշխատանքի առաջնահերթություն, հետևաբար համապատասխան կառույցների կողմից ենթարկվում են մշտադիտարկման, իսկ արդյունքների մասին պարբերաբար զեկուցվում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ասֆալտապատմանը զուգահեռ, բակերում ընթանում են նաև բարեկարգման այլ աշխատանքներ:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031