Սեպտեմբերի 30-ին տեղի են ունեցել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից Երիտասարդական խորհրդարանի հանձնաժողովների նիստերը, եւ ընտրվել են հանձնաժողովների նախագահներ:
Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Լուսինե Փիրոյանը:
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Հռիփսիմե Բոչոլյանը:
Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Նաիրի Բալաբեկյանը:
Կարդացեք նաև
Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Կարապետ Կոգարովը:
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Շուշանիկ Շահինյանը:
Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Արշակ Մուսախանյանը:
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Վարդուհի Սարգսյանը:
Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Նարեկ Մկրտչյանը:
Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախաահ է ընտրվել Լուսինե Սահակյանը:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Գրիշա Ամիրխանյանը:
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Վարդան Սողոմոնյանը :
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Հովսեփ Հովեյանը:
ՀՀ ԱԺ