Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նախախորհրդարանի ներկայացուցիչ. «Ազգ-բանակ» ասելով մենք նկատի չունենք միայն բոլորին հրացաններ բաժանել

Հոկտեմբեր 02,2014 14:36

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Նախախորհրդարանի ներկայացուցիչներն անդրադարձան Ցեղասպանության 100-ամյակի շեմին արտակարգ իրավիճակում հայտնված Հայաստանին ու հայությանը սպառնացող արտաքին և ներքին մարտահրավերներին եւ «Ազգ-բանակ» հասարակական կոմիտե ստեղծելու որոշմանը: «Ազգ-բանակ»-ի շրջանակներում ցանկանում են ամբողջ ժողովրդին զինել և վարժեցնել, սահմանամերձ շրջանները ուժեղացված պաշտպանությամբ հատուկ վարչատնտեսական գոտու վերածելու քայլեր անել:

Կոմիտեի կազմակերպիչներից Գարեգին Չուգասզյանն իր խոսքում նշեց. «Ամբողջ աշխարհը գտնվում է անկայունությունների տևական շրջանում, և հատկապես պատժիչ գործողությունների հետևանքով մենք ականատես ենք լինում ծայրահեղականների շարժին նաև դեպի Կովկաս: Սա նշանակում է, որ սահմանները թափանցիկ են դարձել, և մեր «ավանդական վտանգներին» գումարվում են նոր վտանգներ: Հենց սա էլ արտակարգ իրավիճակ ենք անվանում: Պետք է նայել՝ մեր պաշտպանական համակարգը ինչքանո՞վ է համապատասխան նոր իրավիճակին»:

Վարուժան Ավետիսյանը ներկայացրեց պատկերացումները՝ կապված «Ազգ-բանակ կոմիտեի հետ»: Նա նշեց, որ գիտության, տնտեսության ու տեխնոլոգիաների զարգացման այսօրվա փուլում կյանքի տարբեր ոլորտներում սահմաններն արդեն ջնջվում են, միավորման պրոցեսներ են տեղի ունենում, ուստի նույնը պետք է նաև տեղի ունենա պաշտպանության համակարգում, այլապես ճեղքվածք կառաջանա պաշտպանական կարողությունների և կյանքի մյուս ոլորտների միջև, ինչի հետևանքներն աղետալի կլինեն. «Ազգ-բանակ» ասելով մենք նկատի չունենք միայն բոլորին հրացաններ բաժանել: Խոսքը վերաբերում է որակական թռիչք կատարելուն. կյանքի բոլոր ոլորտները պետք է կառուցվեն պաշտպանության և անվտանգության ապահովման առանցքի շուրջ: Այստեղ մի թաքնված զորություն կա. եթե մենք ինքնապաշտպանական բնազդի վրա ենք հիմնում ազգի կենսագործունեության կազմակերպումն ու իրականացումը, միանգամայն այլ իրավիճակ է առաջանում, և դա հնարավորություն է տալիս ոչ միայն ապահովել ֆիզիկական պաշտպանությունը, այլև էապես խթանում է երկրի զարգացումը, որովհետև ինքնապաշտպանական բնազդի վրա հիմնված համակարգն ամենաառողջն է և մշտապես ինքնակատարելագործվելու, բարելավվելու ներքին հատկանիշներ է պարունակում:
Այսպիսի համակարգը երաշխավորում է շատ ավելի արդյունավետ հետադարձ կապ կառավարիչների և քաղաքացիների միջև և դրական ազդում է քաղաքացու ակտիվացման, նրա՝ պետության սուբյեկտի հիմքի կայացման և հայրենատեր և իրավատեր լինելու հարցերում: Քաղաքացու անմիջական մասնակցությունը պետության կառուցմանն ու պաշտպանությանը, ինչպես նաև դրա հնարավորությունն ունենալը՝ զինված ու մարզված լինելը, բարձրացնում է ժողովրդավարության աստիճանը որևէ պետական կառավարման համակարգում»:

Սյունե ՍԵՎԱԴԱ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031