Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դիլիջանի ԲԿ-ի ավագ բուժքույրը մեղադրվում է հոգեմետ դեղերի հափշտակության մեջ

Հոկտեմբեր 02,2014 14:08

Դիլիջան քաղաքի 61-ամյա բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով «Դիլիջան» բժշկական կենտրոնում որպես ավագ բուժքույր, միաժամանակ, 1999 թվականից հանդիսանալով նաեւ թմրամիջոցների եւ հոգեմետ դեղերի պահպանությունը եւ բաց թողնումն իրականացնող պատասխանատու անձ՝ 2014թ. հունվարի 1-ից ապրիլի 10-ն ընկած ժամանակահատվածում դիտավորությամբ խախտել է հիվանդանոցում եւ պոլիկլինիկայում հաշվառված հոգեկան հիվանդների անվամբ հոգեմետ դեղերի դուրս գրելու եւ այն վերջիններիս հատկացնելու, ինչպես նաեւ հաշվառված դեղորայքը առանց դեղատոմսի տարբեր անձանց բաշխելու կարգը, որի հետեւանքով տեղի է ունեցել դեղորայքի հափշտակություն:

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ ավագ բուժքույրը նշված ժամանակահատվածում ունեցել է 60 հաբ «Ազալեպտին» 100 մգ, 2 հաբ «Հալոբերիդոլ» 5 մգ, 12 հաբ «Տրիֆտազին» 5 մգ դեղերի պակասորդ եւ 31 հաբ «Լորազեպամ» 25 մգ, 30 հաբ «Դիազեպամ» 5 մգ, 20 հաբ «Ցիլադոլ» 2 մգ հոգեմետ դեղերի ավելցուկ:
Ըստ «Դատալեքս» կայքի, ավագ բուժքրոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 267 հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Սույն քրեական գործով դատավարությունը հոկտեմբերի 8-ին մեկնարկելու է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում:

Դիլիջանի բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ Սահակ Մկրտումյանը մեզ հայտնեց, որ դեպքը բացահայտվելուց հետո ավագ բուժքույրը զրկվել է հոգեմետ դեղերը պահպանելու եւ բաց թողնելու իրավասությունից: Նա այժմ գտնվում է արձակուրդում:
Այդ կինը կշարունակի՞ աշխատել Դիլիջանի ԲԿ-ում՝ հարցրինք ԲԿ-ի փոխտնօրենին: Ս. Մկրտումյանն ասաց, որ դա պարզ կդառնա դատաքննության ավարտից հետո:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031