Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեկնարկել է «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» ծրագիրը

Հոկտեմբեր 02,2014 13:30

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր մասնակցել է Եվրոպական Միության և Եվրոպայի Խորհրդի համատեղ կազմակերպած «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» խորագրով ծրագրի մեկնարկին:

Վերջինի նպատակն է ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրի շրջանակներում աջակցել Հայաստանի իշխանություններին արդարադատության համակարգի անկախությունը, պրոֆեսիոնալիզմը և հաշվետվողականությունն ամրապնդելու հարցում:

Նախարարը ողջունել է Հայաստանի դատական համակարգի բարեփոխմանն ուղղված այս ծրագրի մեկնարկի կապակցությամբ և նշել, որ շուրջ տասը տարի աշխատելով դատավոր, շատ լավ է պատկերացնում այս համակարգը, դրա խնդիրներն ու լուծման ճանապարհները:

«Ես այն մարդկանց թվին եմ պատկանում, ով մասնակցել է Հայաստանում դատաիրավական բարեփոխումների ծրագրի մեկնարկին և ներկայում այնպես է ստացվել, որ հիմա, ի պաշտոնե, զբաղվում եմ այդ ծրագրով: Հավաստիացնում եմ, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է Եվրամիության և Եվրոպայի Խորհրդի գործընկերների հետ այս համակարգի բարեփոխումն իրականացնելու հարցում»,- ասել է Հովհաննես Մանուկյանը:

Նրա խոսքով՝ ոչ մի գործ չի լինում առանց խնդիրների. բնականաբար, այդ խնդիրները կարձանագրվեն, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների օգնությամբ կբարձրաձայնվեն ու դրանց լուծումներ կտրվեն:

Արդարադատության նախարարը կրկին շնորհավորել է բոլորին ծրագրի մեկնարկի կապակցությամբ և վստահեցրել, որ ՀՀ կառավարությունը կարևորում է դրա արդյունավետ իրականացումը:

Երկամյա ծրագրի ընթացքում Արդարադատության նախարարությանը, դատական համակարգին, Արդարադատության ակադեմիային և Փաստաբանական դպրոցին կտրամադրվի իրավական ակտերի մշակմանը, ինչպես նաև այս կառույցների ինստիտուցիոնալ և կարողությունների զարգացմանն ուղղված աջակցություն:
Ծրագիրը համատեղ ֆինանսավորում են Եվրոպական միությունը և Եվրոպայի խորհուրդը:
Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, այլք:
ՀՀ ԱՆ տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031