«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամներն այս պահին իրենց դժգոհություններով Ազգային ժողովի շենքի դիմաց են: Այսօր առավոտյան Պարոնյան փողոցից նախատեսված իրենց ակցիան խոչընդոտել են ոստիկանները: Նրանք չեն կարողացել իրականացնել իրենց անհնազանդության ավտոերթը ու Ազգային ժողով են հասել ոտքով:
Ոստիկանության Հասարակական կարգի պահպանման բաժնի պետ Կարեն Մովսիսյանը ակցիայի մասնակիցներին տեղեկացրեց, որ մեքենաներով իրենց ավտոերթը խախտելու է հասարակական կարգը: Ոստիկանները ավտոերթի մասնակիցների համար փակել են ճանապարհը։
Վարորդները ԱԺ-ի դիմացից հեռացան, նրանք իրենց մեքենաներով որոշել են նոր երթուղով իրականացնել ավտոերթը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ