Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վահրամ Բաղդասարյան. «Կառավարությունը խոստացել է սկսել խոշոր տնտեսվարողներից» (Տեսանյութ) 

Հոկտեմբեր 02,2014 12:46

«Այն բոլոր անհանգստությունները, որոնք բարձրացնում էր ընդդիմությունը, կարծես թե փարատվեցին, այն իմաստով, որ ֆինանսների նախարարը ներկայացրեց իր հրամանը, վարչապետի հանձնարարականը`հարկային տարածքային կառույցներին տրված`ստուգումների մասով, որ չեն անհանգստացնելու մանր եւ միջին ձեռնարկություններին, որ մտածում էին թե այս ընթացքում կարող են քաշքշուկներ առաջանալ եւ այլն»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի մոտ երեկվանից գործող շրջանառության հարկի մասին օրենքի առաջացնելիք խնդիրները մեղմելու առիթով խորհրդարանական քաղաքական ուժերի եւ կառավարության համատեղ քննարկումներից հետո, ընդդիմադիր պատգամավորները հայտարարեցին, որ համաձայնության չեն եկել. Կառավարությունն ու իշխող ՀՀԿ-ն մնում են իրենց «տապոռային դիրքորոշմանը»: Ընդդիմության առաջարկները`սանկցիաները կասեցնել օրենքը կիրառել կամավորության սկզբունքով եւ այլն, չեն ընդունվել:

Վահրամ Բաղդասարյանը բացատրեց, որ իրենք`ՀՀԿ-ն եւ կառավարությունը կողմ են, որպեսզի օրենքն «աշխատի» ու եթե այնպես կստացվի, որ շրջանառության հարկի մեծացման պատճառով սուբյեկտները դուրս են մնում շրջանառության հարկատեսակի դաշտից`անցնելով ավելացված արժեքի հարկի դաշտ, փոփոխություններ կնախաձեռնեն:

«Մասսային մարդիկ հավաքում են, այդ մասսայի մեջ են ծաղիկ, գյուղմթերք վաճառողները եւ այլն: Բայց օրենքն այդ մարդկանց հարցը կարգավորել է, նրանցից փաստաթուղթ չի պահանջվում: Այսինքն, առանց օրենքն իրազեկելու, նրանց հորդորողները մարդկանց բերել են ցույցերի»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Դիտարկմանը, որ խոսակցություններ են շրջանառվում, որ հենց խոշոր գործարարներն են այդ ցույցերի կազմակերպիչները, Վահրամ Բաղդասարյանը հակադարձեց. «Եվ այդ խնդիրը, որ ինչու մեծից փաստաթուղթ չպիտի պահանջեք, գնաք փոքրին ասեք`փաստաթուղթ տուր, որ մեծն էլ գա հարկային դաշտ. կառավարությունն իր վրա է վերցնում: Ասում է`մենք տիրապետում ենք իրավիճակին եւ վերահսկողությանը: Ասում են`մենք խոշորից պետք է սկսենք: Այն, ինչը որ անհանգստացնում էր մեզ»:

Վահրամ Բաղդասարյանը չցանկացավ մանրամասների մեջ մտնել` խոշոր տնտեսավարողնե՞րը, թե ընդդիմադիր քաղաքական ուժերն են բողոքի ակցիաների կազմակերպիչները:

Այլ մանրամասները`   տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031