Արարատի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Բաբկեն Բաբայանը երեկ նշեց, թե հանրահավաք անելու իրազեկումը ի գիտություն չընդունելու մեջ որեւէ քաղաքական պատճառ չկա, որ այդ օրը քաղաքում մշակութային եւ սպորտային միջոցառում է լինելու. «Մերժելու հիմնական պատճառը այն է, որ մենք նախապես պլանավորած միջոցառումներ ունենք մինչեւ հոկտեմբերի 10-ին անցկացվող, բացի դա, այդ գործի հետ կապված դատական պրոցես է ընթացել։ Վճիռը կհրապարակվի՝ բոլորն էլ կիմանան ամեն ինչ։ Ավանդույթով ամեն տարի հոկտեմբերի սկզբից մեզ մոտ անց են կացվում մեր միջոցառումները։ Տարիներ շարունակ է, ոչ թե միայն այս տարի։ Միջոցառմանը երեխաներ են լինելու, սպորտային եւ մշակութային միջոցառումներ են անցկացվելու»։
«ՉԻ» թղթակցի հարցին, թե այդ դեպքում ինչու քաղաքապետարանում փակցված չի եղել սպասվող միջոցառման մասին տեղեկատվություն, Բաբայանն ասաց. «Միջոցառման հետ կապված ովքեր որ պետք է միջոցաոումն անցկացնեին կամ մասնակցեին, ժամանակին ամեն ինչի հետ կապված տեղյակ է պահվել, ժամանակացույցը կազմվել է, ուղարկվել է բոլորին, բոլորը նախապատրաստվել են եւ իմացել են, որ միջոցառում պետք է անցկացվի։ Իսկ հայտարարությունների տախտակի վրա փակցվելու վերաբերյալ, այո, փակցված չի եղել։ Երեւանի կարգավիճակը մի քիչ ուրիշ է, մարզի, մարզային փոքր քաղաքի կարգավիճակը ուրիշ է»։
Անի ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում