Այսօր Գյումրիում մեկնարկեց ձմռան վառելիքի բաժանման «Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» խորագիրը կրող ամենամյա բարեգործական ձեռնարկը:
Բարեգործական ակցիայի առաջին օրը Լոս Անջելոսում գործող «Մի լույս, մի հույս» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ, «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները և կամավորները հագուստ, խաղալիք, կոշիկներ և վառելափայտ տրամադրեցին վագոն-տնակներում բնակվող բազմազավակ և ծնողազուրկ երեխաներ խնամող մի շարք ընտանիքների: Ավելացնենք, որ «Շիրակ կենտրոնի» և «Մի լույս, մի հույս» բարեգործական հիմնադրամի համատեղ բարեգործական ձեռնարկը կրելու է շարունակական բնույթ:
Առավել մանրամասն ներկայացվող տեսանյութում՝ առանց մեկնաբանության:
Կարդացեք նաև