Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Բաբայան. ԲՀԿ-ն բոյկոտել է Շրջանառության մասին օրենքը. «Չորրորդ իշխանություն»

Հոկտեմբեր 02,2014 12:10

Երբ ԲՀԿ խմբակցությունը քառյակ կազմող քաղաքական մյուս ուժերի հետ իր աջակցությունը հայտնեց մանր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներին եւ խոսեց այդ օրենքի վտանգների մասին, իշխանությունները սկսեցին քննադատել մասնավորապես ԲՀԿ-ին՝ մեղադրելով այն բանում, որ հունիսի 20-ին քաղաքական այդ ուժը օրենքին կողմ է քվեարկել։

«ՉԻ»–ն խոսեց ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանի հետ՝ պարզելու համար, թե արդյոք ԲՀԿ-ն իսկապե՞ս կողմ է քվեարկել։

«Որոշ մարդիկ անամոթաբար եւ ցինիկ շրջանառության մեջ են դրել մի խոսակցություն, որ ԲՀԿ-ն առաջին ընթերցմամբ կողմ էր քվեարկել այդ օրենքին։ Սակայն մոռանում են, որ ԲՀԿ-ն կողմ է քվեարկել 3.5 տոկոսը 1 տոկոս իջեցնելուն եւ առաջարկել է օրենքից հանել փաստաթղթավորումը։ Սակայն երբ օրենքը մեր կանխատեսածից տարբեր տեսք է ստացել, մենք բոյկոտել եւ չենք քվեարկել այդ օրենքին։ Այդ պատճառով մենք իրավունք չունեինք այսօր չհամախմբել եւ չուղղորդեինք մեր քաղաքացիներին»,- մանրամասնեց Վահան Բաբայանը՝ վստահեցնելով, որ բողոքի ալիքը բարձրանալու է նաեւ այլ քաղաքներում։

Լիլիթ ԼԱԼԱՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031