Ռուսաստանը կօգտագործի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև մաքսակետ դնել-չդնելու հարցը՝ Լաչինում զորքեր տեղակայելու համար, կարծում է Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանը։
«168 ժամի» հետ զրույցում խոսելով Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախագծի և այդքան քննարկված մաքսային սահմանի հարցի շուրջ՝ քաղաքագետն ասաց, որ իր կարծիքով՝ ամեն ինչ կախված է Եվրասիական միության անդամների ու հատկապես Ռուսաստանի բարի կամքից, թե արդյոք կլինի՞ մաքսային սահման Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև, թե՞ ոչ։
Այդուհանդերձ, Ենոքյանը կարծում է, որ այս դեպքում բարի կամք, ամենայն հավանականությամբ, չի լինի. «Մենք արդեն մի կողմից տեսել ենք՝ ինչպես է Ղազախստանը պաշտպանում իր բարեկամ Ադրբեջանի շահերը, իսկ մյուս կողմից, կարծում եմ, Ռուսաստանը կօգտագործի այս հանգամանքը՝ Ղարաբաղի սահմանի վրա՝ Լաչինում զորքեր տեղավորելու, թեկուզ սահմանը վերահսկելու համար։ Այո, Ռուսաստանը ռազմավարական խնդիր է լուծում՝ փորձելով Ղարաբաղում ռուսական զորք տեղակայել»։
Արամ ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում