Լրահոս
Օրվա լրահոսը

Ոսկու շուկայի Վաղարշն իրեն դաստիարակված մարդ է համարում. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 02,2014 11:45

«Ժողովուրդ»-ը զրուցել է Ոսկու շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանի հետ:

-Եթե իրապես օրենքը հարգող, օրենքին ենթարկվող մարդ եք, այդ դեպքում ինչո՞ւ չհարգեցիք Ձեր աշխատակիցների՝ օրենքով սահմանված իրավունքները եւ ինչո՞ւ կոտրեցիք նրանց սեղանները։

– Ի՞նչ եմ արել, որ։ Իմ սեղաններն են, քաշքշել եմ էս կողմ, էն կողմ, քիչ հետո նորից դրել եմ տեղը։ Ի՞նչ է եղել որ։ Մարդիկ հիմա աշխատում են։

– Փաստորեն Դուք պատրա՞ստ եք պատասխանատվություն կրելու Ձեր արարքի համար։

– Անպայման, իհարկե։ Ես դաստիարակված մարդ եմ, ո՞նց կարող եմ օրենքի սահմաններում պատասխանատվություն չկրեմ։

– Իսկ ի՞նչ եք անելու այն աշխատակիցների հետ, ովքեր, չնայած սեղանները ջարդելու Ձեր «դաստիարակչական միջոցներին», շարունակում են մասնակցել բողոքի ակցիաներին։

– Լավ եմ վերաբերվում նրանց։ Ես իրենց բացատրում եմ, որ դա լավ օրենք է, եւ պետք է ենթարկվել այդ օրենքին։ Իսկ եթե չեն ենթարկվում, իրենք գիտեն։ Ես բարկացել էի այն բանի համար, որ իրենք կանգնել էին շուկայի մուտքի մոտ եւ արգելում էին հաճախորդներին ներս մտնել ու սուտ լուր էին տարածում, թե չի կարելի մտնել շուկա, այն փակ է։ Նրանք իրավունք չունեին դա անելու եւ այլն։ Քանի որ շուկայի 80 տոկոսն աշխատում էր, իսկ 20 տոկոսը հավաքվել էր ու միտինգ էր անում։ Իսկ միտինգի տեղը շուկայի մոտ չէ, այլ հրապարակն է կամ Ազգային ժողովը։ Եղա՞վ։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031