Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի ԲԿՄԱ-«Բավարիա» հանդիպմանը, որը ՉԼ-ում բանակայինների երկրպագուների վատ պահվածքի պատճառով ընթանում էր դատարկ տրիբունաների պայմաններում: Սակայն մյունխենցիների ֆանատները խաղին անմիջականորեն հետեւելու հնարը, այնուամենայնիվ, գտել էին: Նրանք 7 հազար եվրոյով ամբողջությամբ վարձակալել էին «Խիմկի Արենա» ստադիոնի անմիջական հարեւանությամբ գտնվող երկնաքերի վերին հարկը եւ այնտեղից հետեւել խաղի ընթացքին:
Գերմանացի հնարամիտ ֆուտբոլասերների մեջ եղել է նաեւ «Բավարիայի» խաղացող Բաստիան Շվայնշտայգերի եղբայրը` Տոբին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ