Նկարում պատկերվածը պաշտոնական տեղեկանք է ՀՀ կառավարության կողմից Սյունիքի մարզպետ նշանակված Սուրիկ Խաչատրյանի նախկին դատվածությունների մասին։ Սա պաշտոնական փաստաթուղթ է՝ տրված ՀՀ ոստիկանության Ինֆորմացիոն կենտրոնի կողմից։ Ինչպես տեսնում ենք պահանջագրից՝ տեղեկանքը պահանջել եւ ստացել է Ավետիք Բուղաղյանի սպանության գործը քննող քննիչը։ Ի՞նչ ենք, ուրեմն, տեղեկանում արխիվային լեզվով, հապավումներով կազմված այս փաստաթղթից։
Փաստաթղթի առաջին կետում ասվում է, որ Սուրիկ Սերգեյի Խաչատրյանը, նույն ինքը Լիսկան, 1993 թվականի փետրվարի 25-ին բերման է ենթարկվել Զանգեզուրի շրջանի դատախազություն՝ Հայաստանի քրեական օրենսգրքի 206 պրիմ 3 հոդվածի հատկանիշներով, այն է՝ հասարակական կարգը խախտող խմբային գործողություններ կազմակերպելը կամ դրանց ակտիվորեն մասնակցելը։ Փաստաթղթից տեղեկանում ենք նաև, որ գործին ընթացք չի տվել։
Փաստաթղթի երկրորդ կետից տեղեկանում ենք, որ Սուրիկ Սերգեյի Խաչատրյանը, նույն ինքը Լիսկան, 1979 թվականի մայիսի 16-ին ձերբակալվել է խուլիգանության կասկածանքով եւ այնուհետեւ դատապարտվել 2 տարվա ազատազրկման։ Նույն թվի դեկտեմբերի 12-ին նրա պատժի կրման պայմանները մեղմացվել են, եւ նրա կալանավորումը փոխարինվել է բաց կալանքի։ Ազատվել 1981 թվականին։
Կարդացեք նաև
Փաստաթղթի երրորդ կետից տեղեկանում ենք, որ Սուրիկ Սերգեյի Խաչատրյանը, նույն ինքը Լիսկան, 1971 թվականի օգոստոսի 5-ին ձերբակալվել է, ապա երկու տարվա ազատազրկման դատապարտվել ՀԽՍՀ քրեական օրենսգրքի 105 հոդվածի հատկանիշներով։ Այն է՝ դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելը, որ վտանգավոր է կյանքի համար։ Մի քանի ամիս անց Խաչատրյանը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել, քանի որ սա եղել է նրա առաջին դատվածությունը։
Փաստաթղթի չորրորդ կետից տեղեկանում ենք, որ Սուրիկ Սերգեյի Խաչատրյանը, նույն ինքը Լիսկան, 1973 թվականի ապրիլի 15-ին ձերբակալվել, հետագայում էլ երկու տարվա ազատազրկման է դատապարտվել ՀԽՍՀ քրեական օրենսգրքի 86, 143, 180 հոդվածներով։ 86 հոդվածի բովանդակությունը հետևյալն է՝ գույքի հափշտակություն գողության միջոցով։ 143 հոդվածի բովանդակությունը հետևյալն է՝ գողություն։ 180 հոդվածի բովանդակությունը հետևյալն է՝ տրանսպորտային միջոցներ փախցնելը։ Այս հոդվածներով Սուրիկ Խաչատրյանը դատապարտվել է քրեական օրենսգրքով նախատեսված առավելագույն պատժի՝ երկու տարվա ազատազրկման։ Խորհրդային ժամանակներում տարբեր հանցանքների համար նախատեսված պատժաչափերը չէին գումարվում իրար։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում