Երեկ կառավարությունը հաղորդագրություն է տարածել, որով անդրադառնում է ոչ իշխանական քառյակի 12 կետանոց պահանջներին, և ըստ էության հաղորդագրությունից պարզ է դառնում, որ կառավարությունն այսպես, Հայաստանի իշխանական համակարգի նորաձև բառապաշարով ասած՝ «գրողի ծոցն» է ուղարկում ոչ իշխանական ուժերին:
Սեպտեմբերի 30-ին լրացավ այն ժամկետը, որ այդ ուժերը կառավարությանը տվել էին 12 կետերը կատարելու համար: Զուգահեռ սրան` վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ չափազանց լարված և ագրեսիվ է արձագանքել ԲՀԿ-ական Վահան Բաբայանի հարցին՝ «Շրջանառության հարկի մասին» օրենքի վերաբերյալ և հայտարարել է, որ ոչ իշխանական ուժերը նոր մարտի 1, հեղափոխություն և իշխանափոխություն են ուզում, որը սակայն չի լինի:
Հովիկ Աբրահամյանը ուղղակիորեն ոչ իշխանական ուժեր արտահայտությունը չի կիրառել և ոչ էլ ըստ էության կոնկրետ ուժի անուն է տվել, սակայն երբ նա պատասխանում է Բաբայանին, սա ըստ էության նշանակում է պատասխան այն ուժերին կամ առնվազն ուժին, որը ներկայացնում է Բաբայանը:
Այսինքն` հոկտեմբերի 1-ին Հովիկ Աբրահամյանն, ըստ էության, բավական ագրեսիվ և լայն ճակատով գրոհի է ենթարկել ոչ իշխանական ուժերին, ինչը ըստ էության մտորումների տեղիք է տալիս այն առումով, որ իրենք ոչ իշխանական ուժերը կարծեք թե խնայում են վարչապետին և քննադատելով անգամ նրան` հայտարարում են, որ վարչապետի փոփոխությունից ոչինչ, միևնույն է, չի փոխվի: Շատ հավանական է, որ Հովիկ Աբրահամյանին հենց այս իրավիճակն էլ, այսպես ասած, թևեր է տվել, այսինքն` ոչ իշխանական ուժերն իրենք Հովիկ Աբրահամյանին հնարավորություն են տվել նման կոշտ դիրքորոշումով հանդես գալ և անգամ սաստել իրենց, այսպիսով, ըստ էության, ամրապնդելով նրա դիրքերն իշխանության մեջ:
Մուսա Միքայելյան
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում