Գյումրիի Թատերական հրապարակը հոկտեմբերի 8-ին եռյակի հանրահավաքին բազմամարդ չի լինի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանը:
Հարցին, թե Գյումրիում եռյակին սառը ցնցուղ սպասվում է, նա պատասխանեց, որ ոստիկանապետի հայտարարությունը վերաբերում է ամբողջ համակարգի մարտավարությանը: «Եթե լինի հասարակական կարգի խախտում, արտառոց անշնորհք բաներ, հանցագործության դեպքեր, իհարկե, ոստիկանությունը իր ամբողջ պոտենցիալը, գործառույթները կկիրառի: Կրկնելով ոստիկանապետի խոսքերը, իմ կարծիքն էլ է միանշանակ, յուրաքանչյուր քաղաքական, տնտեսական, արդարացի կամ անարդարացի պահանջ հարկավոր է ներկայացնել քաղաքակիրթ ձեւով, ոչ թե գոռալ, գոչել, առավել եւս՝ հասարակական կարգ խանգարել, ճանապարհ փակել, կոչեր անել բռնի գործողությունների: Բա մենք ինչի՞ համար ենք, որպեսզի կարգուկանոն պահպանենք»,-նշեց նա:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում