1983 թվականին ավարտելով կոնսերվատորիան՝ ես ձեւակերպվեցի որպես արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճանի հայցվոր, այնուհետեւ 4 տարի աշխատեցի թեկնածուական թեզի վրա, այդ ընթացքում հանձնեցի երեք քննություն՝ անգլերենից, փիլիսոփայությունից եւ մասնագիտությունից: Թեզն ավարտելուց հետո մեկ տարի սպասեցի, մինչեւ այն պաշտպանության դրվի Թբիլիսիի համապատասխան ինստիտուտի գիտխորհրդում՝ Երեւանում այդ մասնագիտությունից գիտխորհուրդ չկար:
1988 թվականի աշնանը նախատեսված պաշտպանության համար Մոսկվայից հրավիրվեց ընդդիմախոս՝ անպայման պետք է լիներ գիտությունների դոկտոր: Պաշտպանելուց հետո կես տարի սպասեցի, մինչեւ միութենական ԲՈՀ-ն իմ ատենախոսությունը հաստատի:
Այսօր գիտությունների թեկնածու լինելը բոլորովին էլ պարծենալու առարկա չէ, եւ, բնականաբար, ամենեւին գլուխս գովելու համար չէ, որ ես դրա մասին հիշում եմ: Պարզապես ուզում եմ ասել, որ նախորդ հասարակարգում, իր բոլոր թերություններով հանդերձ, գիտական աստիճան ստանալը բարդ էր, որոշակի ջանքեր էր պահանջում: Չնայած այն ժամանակ էլ քիչ չէին «սուտի» թեկնածուներն ու դոկտորները: Բայց պետք է ընդունել, որ այդ աստիճանների արժեզրկման հետ ոչինչ չի համեմատվի:
Պատճառները բազմազան են, եւ դրանցից մեկը մեր պաշտոնյաների անդիմադրելի հակումն է դեպի գիտությունը: Գիտական աստիճանը նրանց պետք է՝ ապացուցելու համար, որ իրենք ավազակ չեն, գողական չեն եւ անգրագետ չեն: Ես վատ լուր ունեմ մեր պաշտոնյաների համար՝ աստիճանն այսօր ոչինչ չի ապացուցում, որովհետեւ այն ստանալն է չափազանց հեշտ. գումար տուր քո ենթակայության տակ գտնվող «գիտական մշակներին», նրանք քեզ համար գիտական տեքստ կթխեն, իսկ մնացածը տեխնիկայի հարց է: Բայց դա ոչինչ չի փոխի. հասարակության կասկածները պաշտոնյաների ավազակ, գողական եւ անգրագետ լինելու վերաբերյալ պահպանվում են:
Այս պայմաններում, իհարկե, այնքան էլ էական չէ՝ դու ունե՞ս քո գիտական աստիճանը հավաստող թղթի կտոր, թե՞ ոչ: Սյունիքի 3 անգամ դատված եւ բազմաթիվ հանցագործությունների մեջ կասկածվող մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, վստահ եմ, չգիտի էլ՝ ինքը նման թուղթ ունի՞, թե՞ չունի: Հայաստանի ԲՈՀ-ն ասում է, որ չունի, բայց Սուրիկ Խաչատրյանի համար դա կարեւոր չէ: Չկարողանալով գրել նույնիսկ 4-րդ դասարանի թելադրություն (ով կասկածում է, թող ստուգի)՝ նա իրեն հռչակել է «պատմափիլիսոփայական գիտությունների դոկտոր»: Մարզպետի «մտավորական» խորհրդատուներից ոչ մեկը չի կարողացել նրան հուշել, որ «պատմափիլիսոփայություն» մասնագիտություն գոյություն չունի, լինում են պատմական եւ փիլիսոփայական գիտությունների թեկնածուներ եւ դոկտորներ: Հավանաբար, Ս. Խաչատրյանը մտածել է՝ որքան շատ գիտական մասնագիտություններ իրեն վերագրվի, այնքան լավ: Կողքի «մտավորականներն էլ», հավանաբար, «շախ» են տվել:
Կարդացեք նաև
Այդպիսի ունիվերսալ գիտելիքներով Ս. Խաչատրյանի տեղը, կարծում եմ, Սյունիքի մարզպետարանում չէ: Նրան պետք է դարձնել Գիտությունների ակադեմիայի նախագահ:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Կիսում եմ Ձեր կարծիքը: Հանուն Հայ ժողովրդի պայծառ ապագայի, լիսկան պարտավոր է ղեկավարի ԳԱ: Մի թէ կարելի է նման հզոր գիտնականին ինչ-որ ‘какой нибудь’ մարզպետ նշանակել:
Ասել համամիտ եմ հեղինակի մտքերին ու հարցադրմանը՝ քիչ է….Ողջունում եմ նրա դիռքորոշումը եւ՜՜ հեռուստաէկրանից, եւ թե՜ ռրպես լրագրող ու խմբագիր;
Լիսկան ամեն ինչ մարսեց: Այ դոխտուրությունը չի մարսելու: Լավ եք բռնել`տանջեք նրան: Մարդասպանի մասին ասել, որ նա նույնիսկ թեկնածու չի… Ծանրագույն մեղադրական`ամոթ Լիսկային:
Համեմատելով եվ զուգահեռներ տանելով Սովետական տարիների հետ այժմ պարզ երեվում է թե ինչու էր Բրեժնեվը անվերջանալի մեդալներ ստանում.
Նա էլ մեդալո-փիլիսոփայական գիտությունների դոկոր էր երեվի .
Այնպես որ ժամանակները փոխվում են , բայց սովորույթները պահպանվում են.
Սա արդյո՞ք արդյունքը չէ՝ մեր իրականության հակաբնական բարոյականության,կատարված հանցանքների հաջող մարսողության,իշխանություն տիրելու՝կեղտոտ խղճով՝«դոկտորական»՝յուղոտ «երջանկության»։ Այսպիսի բարքերը տիպիկ էին,ասենք 1000 տարի առաջ Բյուզանդիայում,երբ իշխանության գլխին էր Հուստինիանոսը,եւ որը բերեց այդ պետության թուլացմանը,իսկ հետեւանքը՝ անկմանը, եւ թուրքերի կողմից իշխանության զավթմանը։ Ս.խաչատրյան եւ նմանները նպաստում էն այդպիսի գործընթացներին ու հավանաբար՝այստեղ նա միայնակ չէ….եւ չեր էլ կարող։
Դուք գիտության թեկնածու չեք,
Հանճարեղ հայեր,
Ակադեմիկ մարզպետներ եք,
Էյնշտեյն բազմաձև,
Դուք քայլելու օրվանի եք
Ձեզ սիրահարված,
Ձեզնից հանճար միայն դուք եք,
Էլ ո*վ կա ծնված:
Ու անելիք չունի կյանքում
Էս ազգ հանճարը,
Մի պատվանդան դրեք կանգնի
Հայը:Հանճարը:
Արամ ջան, բա նման բան կառաջարկե՟ն; Որ նշանակեցին, մեղավոր ես լինելու;
Որ Սուրիկի մարզի մարզպետը գիտությունների դոկտոր է,ապա Տավուշի մարզի նախկին մարզպետի գոյություն չունեցող ակադեմիայի ակադեմիկոսի կամ գնդապետի կոչումներն ինչու եք քննադատում:
Հիմա էլ գիտնականերին ու գիտությանն է սպանում` Ինքնապաշտպանվելով…. իրական գիտնականները հանգիստ խղճով կարող են հրաժարվել էդ գիտական աստիճաններից ու կոչումներից, նրա հետ համարժեք չերևալու համար, կամ էլ ասենք` մի բուռ ավազ ուտել…
Պարոն Աբրահամյան Դուք կարող եք մեր երկրում նշել որևիցե արժեք, բացի բառիս բուն տնտեսագիտական նշանակությունից, որը չի արժեզրկվել: Նույնիսկ աննամուս բառն է արժեզրկվել, մեր իշխանավորները նույնիսկ աննամուս չեն, չգիտեմ ինչ են: