Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Այցելուների աճ եւ «չհնացող» «Հացի խնդիր»

Հոկտեմբեր 02,2014 13:30

Աշտարակ քաղաքում գործում է Պերճ Պռոշյանի տուն-թանգարանը, որը Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի մասնաճյուղն է: Պռոշյանի տուն-թանգարանը ստեղծվել է 1949 թվականին՝ գրողի հայրական տան հիմքի վրա: Թանգարանի բակում գտնվում է նրա արձանը, որի հեղինակն է Սուրեն Ստեփանյանը: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց թանգարանի վարիչ Մարինե Թումանյանը, իրենց թանգարանը կարող է գրավել այցելուներին ու զբոսաշրջիկներին: Նախ՝ այն Սպիտակավոր, Կարմրավոր, Ծիրանավոր եկեղեցիների խաչմերուկում է գտնվում, իսկ դա տուրիստական ուղի է: Եվ հետո, թանգարանն էլ իր «կերպարով» եզակի է, որովհետեւ այն վերարտադրում է այն ամենը, ինչը Պռոշյանը տպավորիչ ներկայացրել է իր ստեղծագործություններում՝ Աշտարակի ավանդույթները եւ առօրյան:

Haci_xndir_1

Պռոշյան ընտանիքի Ավետարանը:

Թանգարանի վարիչը նշեց, որ ունեն ցուցանմուշներ, որոնք կարող են պատիվ բերել ցանկացած մշակութային օջախի, դրանց թվում են Պռոշյանի անձնական իրերը, հին վիշապագորգը, 13-րդ դարի տոհմական Ավետարանը, Պռոշյանի կահույքը: Մեր զրուցակցի խոսքով, Թանգարանային գիշերներին իրենց սպասելիքները լիուլի արդարացվում են, քանի որ տարեցտարի այցելուների աճ է նկատվում:

Haci_xndir_3

Լենինի կողքին նստածը Պռոշ Պռոշյանն է, իսկ կանգնածը՝ Ստալինը:

Թանգարանում պահպանվում են նաեւ արժեքավոր լուսանկարներ, նրա ստեղծագործությունների հիման վրա բեմադրված ներկայացումների («Հացի խնդիր», «Սոս եւ Վարդիթեր») առաջին ազդագրերը: Օրինակ, մի լուսանկարում, 1917 թ. կառավարության նիստին Պռոշյանի որդին՝ Պռոշ Պռոշյանը, որը էսեռական կուսակցության ղեկավարներից էր, նստած է Լենինի կողքին, իսկ Ստալինն ընդամենը կանգնած է:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

01.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031