Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղը վարորդները կրկին բողոքի ակցիա կանցկացնեն 

Հոկտեմբեր 01,2014 23:47

«Առաջին անգամը, չէ որ ավտոերթ ենք անցկացնելու: Նախորդ անգամ ճանապարհային ոստիկանությունը կանգնեցրեց մեզ հենց Արշակունյաց փողոցում` մեծ խցանում առաջացնելով, և մենք չկարողացանք առաջ շարժվել: Ինչևէ, դա էլ էր պայքարի ձևը»,- այսօր «Նոյան տապան» ակումբում ասաց «Դուրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը:

Հետո հիշեցրեց  իրենց պահանջը. «Պահանջում ենք հարկային համաներում: Չի՞ կարելի արդյոք համաներում անել, շտկել բոլոր անճշտությունները, և ամեն ինչ սկսել մաքուր էջից»: 

Նախաձեռնության անդամները վաղը հերթական ավտոերթն են նախաձեռնել, սկսելու են Պարոնյանի անվան թատրոնի դիմացից:  «Սահմանդրությամբ բոլորս էլ իրավունք ունենք չհնազանդվելու այն օրենքներին, որոնք պարտադրվել են մեզ»,- ասաց պարոն Հակոբյանը՝ նշելով, որ  մինչ օրս ավտոերթի մասնակիցներից որեւէ մեկը խախտումներ կատարելու համար չի տուգանվել:   

Նա  պատմեց, որ ԴԱՀԿ-ից էլ իրենց  վստահեցրել են, որ չկա դեպք, որ քաղաքացիներից ստացված որևէ դիմումի  ընթացք չտան. «ԱԺ-ն իր թեթև ձեռքով ոստիկանությանը հանձնեց արդարադատություն իրականացնելու գործառույթը` դուրս թողնելով դատարանները, որտեղ մարդիկ կարող էին բողոքարկել որոշումները. եթե գործը հասնում է ԴԱՀԿ, նշանակում է, որ այն արդեն քննվել է և այլևս բողոքարկման ենթակա չէ»: 

Վերջում էլ դիմեց ավտովարորդներին.«Եթե ստացել եք ծանուցում, որի հետ համաձայն չեք, դիմեք ճանապարհային ոստիկանությանը: Եթե պատասխանը ձեզ չբավարարի, նոր միայն դիմեք մեզ»: 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031