Լրահոս
Օրվա լրահոսը

 Քաղաքական դիվերսիա՝ ԵԽԽՎ-ի կողմից

Հոկտեմբեր 01,2014 23:33

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի գնահատմամբ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ)  Հայաստանի խորհրդարանական դիվանագիտությունը նախաձեռնողականության առումով թույլ է: Նրա կարծիքով՝ Հայաստանը հիմնականում Ադրբեջանի ներկայացրած նախագծերից հետո է նախաձեռնությամբ հանդես գալիս:

«Այս անգամ ևս ավելի քան 70 մարդ դեմ է քվեարկել հայկական նախագծին: Իսկ եթե նայենք ակտիվությանը, որն ունի Ադրբեջանը միջազգային ծրագրերում, կտեսնենք, որ նրանք դրական արդյունքով են ավարտում»,-անդրադառնալով  ԵԽԽՎ-ում ընդունված «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» խորագրով զեկույցին՝ ասաց տիկին Ալավերդյանը:

Նրա կարծիքով, նման նախագծի հաստատումից հետո պատվիրակությունը գալու է Ղարաբաղ՝ տարածքները նորից ուսումնասիրելու.«Օգոստոսի սկզբին Ադրբեջանի դիվերսանտների պատմությունն էլ այնպես են ներկայացնելու, որ այդ անձինք գնացել էին իրենց երկրի տարածքներում զբոսնելու, հայ ազգայնամոլներն էլ հարձակվել են, նրանք էլ պաշտպանվել»:

Տիկին Ալավերդյանը կատարվածը որակում է քաղաքական դիվերսիա. «Դա այն ծրագիրն է, որն իրականացվում է քայլ առ քայլ: Դա քաղաքական դիվերսիա է, որն ունի այլ նպատակներ՝ ևս մեկ անգամ կրկնել, որ այդ տարածքներում Ադրբեջանի քաղաքացին իրավունք ունի ազատ քայլելու, սակայն նրանց խոչընդոտում են: Եվ դա արձանագրվեց ԵԽԽՎ հայտարարության մեջ: Մենք չենք կարողանում ձևակերպել այնպիսի կարծիքներ, որոնք հետագայում կաշխատեն մեր օգտին: Միջազգային պրակտիկան հետագայում դառնում է իրավունքի աղբյուրներից մեկը: Իսկ այդ հայտարարության անվանման մեջ արդեն կա սխալ, ասում են՝ օկուպացված տարածքներում բռնության աճի խնդիր կա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garegin says:

    Միանշանակ համամիտ եմ տիկին Ալավերդյանի հետ: Ստեղծված իրավիճակը, իմ կարծիքով, մի քանի պատճառներ ունի՝ 1. ԵԽԽՎ-ում ՀՀ-ն ներկայացնող պատգամավորներն ու նրանց օգնականները գուցե հզոր են այլ ուղղություններից, սակայն դիվանագիտությունը նրանց մոտ պատշաճ մակարդակի վրա չէ, 2. մինչ ԵԽԽՎ գնալը ոչ մի հարց, այդ թվում նաև Ղարաբաղում ու սահմանամերձ գոտիներում տիրող իրավիճակի վերաբերյալ, մակերեսային կամ ընդհանրապես չի ուսումնասիրվում, իսկ ուսումնասիրվածը միմիայն կաբինետային մակարդակի է, 3. չկա լիարժեք համագործակցություն մեր ԱԳ-ի, ԱԱԾ-ի, ՊՆ-ի հետ, իսկ եղածը հնարավորություն չի տալիս առկա իրավիճակը հստակ պատկերացնելու համար, 4. ինչպես շատ-շատ հարցերում, այնպես էլ նշված թեմաներով չկա գործելու հեռանկարային մարտավարություն, դրա փոխարեն մշտապես ազերիներին հակադարձող ինչ-որ տակտիկական պատասխաններ են հնչում, 5. սահմանային միջադեպերով ՊՆ-ի կողմից կատարված նախաքննության արդյունքներն ու ուսումնասիրությունները լրատվամիջոցների կողմից լիարժեքորեն չեն լուսաբանվում, հիմնավոր զեկույցներ չեն նախապատրաստվում, փոխարենը շատ հաջողված ձևով ներսում իրար են ուտում, ԵՏՄ-ի կամ ԵՄ-ի հետ կապված իրար ընդհատելով ելույթներ են ունենում: Մի խոսքով, ինչպես մեր տնտեսությունում, այնպես էլ արտաքին հարաբերություններում ոչինչ կանոնակարգված չէ:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031