Լրահոս
Օրվա լրահոսը

Սևանա լճից ջրառը դադարեցվել է. բնակիչները հեղեղի պատճառով մեծ վնասներ են կրել

Հոկտեմբեր 01,2014 23:18

ՀՀ կառավարության 2014թ ապրիլի 23-ի որոշմամբ ՝  ոռոգման նպատակով 2014 թվականին Սևանա լճից ջրառի առավելագույն չափաքանակը սահմանվել է 245.0 մլն խոր. մետր՝ axbնախկին 170. 0 մլն խոր. մետրի փոխարեն: Ընդ որում՝ ջրի բացթողումը պետք է ապահովեր ըստ ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից ներկայացվող չափաքանակի և ժամկետների:

Տեղեկացնենք, որ օրեր առաջ Սևանա լճից ջրի բացթողումը հանգեցրել էր Հրազդան գետի վարարելուն, ինչի արդյունքում տուժել էին Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի որոշ բնակիչների գույքն ու գյուղատնտեսությունը: Ջրառը դադարեցվել է այսօր առավոտյան:

Տուժածների խոսքով՝քաղաքապետարանից սեպտեմբերի 28-ի  կեսօրին տեղեկացրել են Սևանա լճից ջրաբացթողման մասին, սակայն կոնկրետ ժամ չի նշվել: «Մարդ կա՝ հեկտարներով հողամաս ունի, 3 ժամում ո՞նց հասցներ բերքը հավաքել»,- ասաց բնակչուհիներից մեկը:

Ջուրը ծածկել է գետամերձ տների այգիները, ողողել նկուղները, որտեղ պահվում է ձմեռվա պաշարը: Կանանցից մեկը դառնացած պատմեց, թե ինչպես է ժամերով թրջվելով դուրս բերել կարտոֆիլը պահեստից:

jury lcvel e tunԲնակչուհի Հասմիկ Ստեփանյանն ասաց, որ ամառվա ընթացքում մեծ քանակությամբ լոբի է փչացել հերթական ջրաբացթողման պատճառով: «Լոբու համար ոչինչ չասեցինք, բա կաղա՞մբը: Ամեն կաղամբի համար այնքան ենք կռացել, բարձրացել, մինչև բերք դառնա: Հիմա ի՞նչ անենք: Անասունն անգամ նեխած բերքը չի ուտի»: Տանտիրուհին նշեց, որ 130 մ տարածությամբ իրենց կարտոֆիլի դաշտն ամբողջովին ջրի տակ է:

pchacac berq«Կարկուտը ծեծած տեղն է ծեծում». այսպես է բնութագրում իր դժբախտությունը Ստեփանյանների հարևանությամբ բնակվող Հասմիկ Կնյազյանը: Վերջինս 2000 $-ով խոտ էր գնել իր կովերի համար:  Հերիք չի՝ խոտն ամբողջովին թրջվել է, 2 կովերն էլ մեկ ամիս առաջ են սատկել: «Անասուններին մի կերպ տարանք հարևանի գոմը »,-  հիշում է տիկին Հասմիկը: Այդուհանդերձ կորուստն անխուսափելի էր՝ 5 աքլոր, 7 հնդկահավ:

Դեպքի առնչությամբ իրականացվող միջոցառումների վերաբերյալ փորձեցինք տեղեկանալ համապատասխան ստորաբաժանումներից: Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության, բնապահպանության և քաղաքաշինության վարչություններում ասացին, որ սպասում են Հրազդանի քաղաքապետարանի և ԱԻՆ վարչության նախաձեռնությամբ ստեղծված հանձնաժողովի վերջնական  հաշվետվությանը:

Հրազդանի քաղաքապետի տեղակալ Գեղամ Տիգրանյանը մանրամասնեց, որ հանձնաժողովն աղետի հաջորդ իսկ օրվանից սկսել է իր աշխատանքները և կավարտի 2 օրից: Պարոն Տիգրանյանի հավաստմամբ՝ բնակիչները նախապես տեղեկացված են եղել ջրաբացթողման մասին: Նրա խոսքով՝ բոլոր տուժածներին ցուցաբերվելու է անհատական մոտեցում՝ վնասը վերջնական գնահատելուց հետո: Վերջում հավելեց, որ քաղաքապետարանը փոխհատուցում է նախատեսել միայն կարտոֆիլի համար, քանի որ մեծամասամբ տուժել է հենց այս կուլտուրան:

Անի Անտոնյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031