Արարատ քաղաքի Ոսկու կորզման ֆաբրիկայում արտակարգ դեպք է գրանցվել:
Ժամեր առաջ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի «Երեւան-Երասխավան» ուղեւորագնացքը նշված բնակավայրի կայանատեղիից շարժվելուց անմիջապես հետո բախվել է ցեմենտ տեղափոխող բեռնատարի: Այս մասին Aravot.am-ին պատմեցին դեպքի ականատեսները:
Ըստ նրանց՝ բախման հետեւանքով երեք վագոնանոց ուղեւորագնացքի առաջին վագոնը դուրս է եկել ռելսերից, հարվածել իրեն սնուցող հոսանքի սյունին եւ խափանվել: Արագ դեպքի վայր են հասել տեղի բնակիչները, գնացքը հոսանքազրկվել է, գնացքում մնացած ուղեւորները ՝ մոտ տասը հոգի, բնակիչների օգնությամբ դուրս են բերվել վագոններից: Բարեբախտաբար բախման հետեւանքով որեւէ ուղեւոր կամ գնացքի աշխատակից վնասվածք չի կրել, միայն բոլորը փոքր –ինչ վախեցել էին:
Դեպքի ականատեսները Aravot.am-ին նաեւ պատմեցին, որ գնացքին հարվածող բեռնատարի վարորդը նույնպես բախումից չէր տուժել: Նա ներկաներին ասել էր, որ ուշ է նկատել գնացքը, փորձել է արգելակել, սակայն չի հասցրել:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ