Իսկ խաղի մրցութային հատվածը շարունակվելու է անցկացվել ռուսաց լեզվով:
«Խաղը երկու մասից է բաղկացած՝ ունի մրցութային եւ արտամրցութային հատվածներ»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի վարող Կարեն Քոչարյանը:
Նա ասաց, որ մրցութային տարբերակին մասնակցում են պրոֆեսիոնալ գիտակներ, որոնք տասնամյակներ շարունակ խաղում են այդ խաղը, եւ որոնք նպատակ ունեն նաեւ խաղալ միջազգային ասպարեզում: Եվ քանի որ այնտեղ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղը խաղում են ռուսաց լեզվով, հայ գիտակներին միջազգային ասպարեզ հանելու խնդիր կա:
Նա հավելեց, որ Մինսկում կայացած «Բրեյն-ռինգի» չեմպիոնատին մասնակցել են նաեւ հայկական երեք թիմերը՝ Տիգրան Քոչարյանի, Լեւոն Նիկողոսյանի եւ Արման Աբովյանի, եւ շատ բարձր ցուցանիշներ են ունեցել:
Կարդացեք նաև
Կարեն Քոչարյանի խոսքերով՝ խաղի ոչ մրցութային հատվածը անցկացվելու է հայերեն, քանի որ մասնակիցները պրոֆեսիոնալ չեն. «Այդտեղ խաղում են արդեն ոչ պրոֆեսիոնալները, եւ խնդիր չկա դուրս գալու միջազգային ասպարեզ, դա զուտ ապահովելու է հեռուստահաղորդման շոուն: Խաղում են երեխաներ, այսուհետ կխաղան քաղաքական գործիչները, բոլորը կխաղան հայերենով»:
Պարոն Քոչարյանը մեզ հայտնեց, որ հեռարձակվել են արդեն աշնանային եթերաշրջանի երկու մրցութային խաղեր ռուսերենով, իսկ այս շաբաթ՝ հոկտեմբերի 4-ին, կհեռարձակվի արտամրցութային խաղը՝ լրագրողների թիմի մասնակցությամբ:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Ինչերեն ուզում եք խաղացեք: Եթե այս խոսքերն ուղղված են նաեւ ինձ, որպես ընթերցողի, կամ որպես հեռուստադիտողի, ապա ասեմ, որ արդեն շատ ուշ է, շատ ուշացաք: Ես հասցրեցի դառնալ բացարձակ անտարբեր հայերենի, հայ ազգի հանդեպ: Դուք, ձեր լեզուն, ձեր ազգը, ձեր խաղը…ինչ ուզում եք, արեք՝ ինձ ինչ:
Եթե հայ գիտակները ուզում են հետագայում խաղալ միջազգային ասպարեզում, ապա թող խաղը նաև անգլերենով անցկացնեն, մի քիչ էլ որ վարժվեն, նաև ֆրանսերենով, իտալերենով: Այ նման թիթիզություններով մենք կարող ենք աշխարհին զարմացնել, թե չէ` պետական լեզվի կարևորություն, ժողովրդավարություն, մարդու իրավունքների պաշտպանություն…, դրանցով ու՞մ կարող ենք զարմացնել: