Լրահոս
Օրվա լրահոսը

Տուն-ինտերնատի բնակիչ. «Սպասում ենք թոշակ ստանանք, որ իջնեք քաղաք «ֆռֆռանք» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 01,2014 21:04


Այսօր տարեցների միջազգային օրն է, Նորքի տուն-ինտերնատում «քեֆ էր» :

Skaipi senyakԱյսօր Երեւանի Նորքի տուն-ինտերնատի տատիկ-պապիկների համար ուրախություն էր. այստեղ «Skype»-ի սենյակ է բացվել: Տարեցները հույս ունեն, որ «Skype» կապի միջոցով կշփվեն իրենց հարազատների հետ, որոնց տարիներով չեն տեսել:

Այս սենյակում կա 7 համակարգիչ, եւ ինչպես ասաց տուն-ինտերնատի տնօրեն Արթուր Մելքոնյանը, տեսազանգերից օգտվողների հերթականություն է սահմանվելու, որպպեսզի բոլորն էր կարողանան օգտվել:

Տուն-ինտերնատի բնակիչներից մեկն էլ առանձապես ոգեւորված չէր «Skype» սենյակից. այս տարեց կինն ասաց, որ չգիտի թե ինչպես պետք է օգտվի տեսազանգերից, նույնիսկ հարազատի հասցեն չգիտի, որպեսզի կապվի նրա հետ. «Պիտի ստեղի աշխատողն օգնի գտնենք էլի, ես ինչ իմանամ, ինչ պիտի անեմ»: 

Այսօր տարեցների միջազգային օրն է. այս առիթով տնօրինությունը ինտերնատի բնակիչների ճաշի սեղանը ճոխացրել էր. քյուֆթա, խաշլամա, հաճարով փլավ է հյուրասիրել, եւ սովորական օրերին արգելված, բայց տոներին ընդունելի` գինի են մատուցել:

 

Տարեցների միջազգային օրվան համընկել է նաեւ ինտերնատի բնակիչ Ներսես Մարգարյանի ծննդյան օրը. այսօր ինտերնատում  նշում էին նրա 78 ամյակը: Aravot.am-ի հետ զրույցում Ներսես Մարգարյանն ասաց, որ, չնայած ինտերնատում լավ են նայում իրենց, լավ սնունդ են տալիս, բայց կան փոքրիկ «քմահաճույքներ», որոնք տարեցներն իրականացնում են սեփական թոշակի հաշվին. հենց թոշակ են ստանում՝ մի քանի ընկերներով, իր խոսքերով ասած` իջնում են քաղաք` «ֆռֆռալու», սիգարետ առնելու. «Բաներ կան, որ ինտերնատում չեն տալիս, իջնում եմ առնում եմ էլի»:   

Տուն-ինտերնատի մարզասեր բնակիչները այսօրվա տոնը սկսել էին մրցումներով. տարեցները մրցում էին «Հայաստանի էլեկտրական ցանցերի» աշխատակիցների հետ` նարդի, թենիս, բիլիարդ եւ շախմատ սպորտաձեւերում: 

Տուն-ինտերնատի բնակիչ 88- ամյա Արաքսյա Փիլոյանը  նարդու մրցույթում հաղթել է: Aravot.am-ի հետ զրույցում տիկին Արաքսյան ասաց. «Ես շատ լավ եմ խաղում՝ դրա համար էլ հաղթեցի: Սիրում եմ նարդի խաղալ` մի բանով պիտի զբաղվենք թե ոչ»: 

tarecner 1Այսօր տարեցներին էր այցելել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը. տուն-ինտերնատի տնօրեն Արթուր Մելքոնյանը նախարարին դիմեց, որպեսզի մի քանի մարզասարք տեղադրվի ինտերնատում, քանի որ շատ պապիկներ սիրում են սպորտով զբաղվել: Քաղաքապետարանին արդեն  դիմել են, մնում է այլ հարցերում նաեւ  նախարարությունը աջակցի: 

 

Տուն-ինտերնատի բնակիչ 75 ամյա Ռիմա Բաղդասարյանն էլ ձեռագործության վարպետ է. որոշել է ինտերնատի մյուս տատիկների հետ մանկատան երեխաների համար գլխարկներ եւ այլ տաք շորեր գործել. «Համ երեխաները կուրախանան, համ էլ ամբողջ օրը պարապ ենք` մի օգտակար բանով կզբաղվենք: Տնօրինությանը խնդրել ենք, որ օգնեն մեզ»:   

Նախարար Արտեմ Ասատրյանն էլ ասաց, որ կառավարությունը հաստատել է նոր հայեցակարգ, որով նախատեսվում է տարեցների խնամքի նոր մոդել. «Քանի որ  տարեցները բացի շուրջօրյա խնամքի հաստատություններում խնամքի ծառայություններ ստանալուց, այլ խնդիր եւս ունեն` ավելի շատ հասարակությունում ինտեգրվելու, քանի որ շատ տարեցներ դեռեւս ակտիվ են եւ կարող են պետության հետագա կայացման աշխատանքներում մեծ ներդնում ունենալ»:

Նորքի տուն-ինտերնատում բնակվում է 230 տարեց մարդ:  Ներկայումս կա 4 պետական խնամքի կենտրոն, որտեղ 1100 տարեցներ են բնակվում, կա եւս չորս` ոչ պետական խնամքի կենտրոն:  

 

 

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031