Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ում Ղարաբաղի զեկույցի հարցով քննարկման ժամանակ հայ պատվիրակները լքել են դահլիճը  

Հոկտեմբեր 01,2014 20:33

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայաստանյան պատվիրակությունը հրաժարվել է զեկույցի պատրաստման հարցում  համագործակցությունից:

 

Քիչ առաջ Aravot.am-ին պարզ դարձավ, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) քաղաքական հանձնաժողովը քննարկեց «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների աճ» վերնագրով զեկույցի զեկուցողների նշանակման հարցը: Զեկուցող է նշանակվել անգլիացի պատվիրակ Ռոբերտ Վոլտերը: Քվեարկության է դրվել երկու թեկնածու՝ Ժան Կլոդ Մինյոնը և Ռոբերտ Վոլտերը: Երեք ձայնի տարբերությամբ զեկուցող է ընտրվել Ռոբերտ Վոլտերը:

Նշենք, որ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը հայտարարել է, որ չի համագործակցելու և չի մասնակցելու զեկույցի նախապատրաստմանը: Հայ պատվիրակները լքել են դահլիճը:

Այս առիթով փորձեցինք մեկնաբանություններ ստանալ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանից: Նա ասաց՝ զբաղված է՝ ավելի ուշ կապ հաստատենք: Ուստի սպասում ենք Հերմինե Նաղդալյանի մեկնաբանություններին:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի առաջին օրը՝ սեպտեմբերի 29-ին,  Հայաստանի պատվիրակության պահանջը՝ զեկույց չնախապատրաստել Ղարաբաղի թեմայով, դրվեց քվեարկության ու մերժվեց՝ 41 «կողմ» եւ 74 «դեմ» ձայնով։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031