Լրահոս
Օրվա լրահոսը

Ալի Աբասովը՝ պատերազմի հավանականության  մասին. «Ոչ ոք չի թույլատրի կողմերից մեկին պատերազմ սկսել»

Հոկտեմբեր 01,2014 19:53

 Կողմերը  դեմ են, որ տարածաշրջան միջազգային խաղաղարար ուժեր ուղարկվեն:

Սեպտեմբերի 27-ին Վրաստանի Թեքալի գյուղում  կայացած հասարակական լսումների ժամանակ Ադրբեջանի գիտությանների ազգային ակադեմիայի փիլիսոփայության , սոցիոլոգիայի  եւ իրավունքի ինստիտուտի բաժնի վարիչ Ալի Աբասովին հարցրինք Ղարաբաղի խնդրով Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ  պատերազմի հավանականության մասին:

Նա ասաց. «Սկզբունքորեն այդ պատերազմը շանս չունի:  Ես չեմ կարծում, որ  ինչ-որ մեկը, ինչպես Սահակաշվիլին, պատերազմ սկսելու ցանկություն ունենա:  Իրականում Սահակաշվիլին էլ ինչ-որ մեկի վրա հենվում էր, երբ սկսում էր  պատերազմել: Հիմա չկա որեւ մեկը,ով շահագրգռված է, որ այդ պատերազմը սկսվի, եւ ոչ ոք առայժմ չի թույլատրի կողմերից մեկին պատերազմ սկսել: Դա ցույց տվեցին իրադարձությունները, սահմանում տեղի ունեցած բոլոր բախումները, դրանք այնումենայնիվ  տեղի են  ունենում որոշակի սահմանների  շրջանակներում, որից կողմերը ձգտում են դուրս չգալ: Դա կապված է այն բանի հետ, որ երկու կողմերը շահագրգռված են, որպեսզի այլ երկրների խաղաղարար ուժեր տարածաշրջան չուղարկվեն:  Դա ամեն կերպ պահպանվում է երկու կողմերից, որ մենք՝ ինքներս, կարգավորում ենք, 20 տարում հակամարտությունը այս կամ այն կերպ սահմաններից դուրս չի եկել, եւ այդ պատճառով խաղաղարար ուժերը չպետք է այստեղ գան: Եթե ավելի լուրջ ինչ-որ բան  լինի, բնականաբար, միջազգային կազմակերպությունները  մեր տարածաշրջան կուղարկեն  միջազգային խաղաղարար ուժեր,ինչը, բնականաբար, չի կարող ոչ  մեկին ձեռնտու լինել: Այդ պատճառով բոլոր ռազմական իրադարձությունները,հնարավոր է նաեւ բռնկումներ լինեն, դրանք տեղի են ունենալու  որոշակի սահմանների շրջանակներում»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031