Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռուզաննա Մուրադյանի դասը Զարուհի Փոստանջյանին

Հոկտեմբեր 01,2014 19:44

ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց տալու իր մտադրությունը փոխեց ու ընդդիմադիր պատգամավորներին ուղղված կոչով հանդես եկավ. «Այս դահլիճից ընդամենը ժամեր առաջ հնչում էր մի դաս, մի դաստիարակչական օրինագիծ, որը վերաբերում էր պատգամավորի պահվածքին: Ընդամենը ժամեր հետո մենք ականատես եղանք, թե ինչպիսի պահվածքի մասին է խոսքը: Մի պահվածք, որի համար ես ցավ եմ ապրում թե՛ որպես կին եւ թե՛ որպես մանկավարժ: Մի երեւույթ, որն արդեն կարծես շարունակական բնույթ է կրում եւ պատգամավորի կողմից պատգամավորին ծաղրուծանակի է ենթարկում: Ես չեմ կարծում, որ մեզանից յուրաքանչյուրը չվերցրեց վիրավորանքի իր բաժինը՝ քիչ առաջ տեղի ունեցածից»:

ՀՀԿ-ական պատգամավորի այս խոսքերը հնչեցին «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կարդացած  այն «նամակից» հետո, որը, ըստ պատգամավորի, իրեն քրեակատարողականից Թակարդ մականունով մեկն է ուղարկել՝ որպես «քսիֆ»՝ բողոքելով, որ ինքն ավելի շատ դատվածություն ունի ու ավելի հարմար է Սյունիքի մարզպետի պաշտոնի համար, քան Սուրիկ Խաչատրյանը:

Ռուզաննա Մուրադյանի խոսքերով՝ «Երբ մարդու խոսքը թույլ է, այն ուժեղացնելու համար օգտագործվում են տարբեր միջոցներ՝ հայհոյանք, ծաղրուծանակ, այլ էմոցիոնալ երանգներ: Բայց ես չեմ կարծում, որ պատգամավորն այն քաղաքական գործիչն է, որ կարողանա իր թուլությունը հանրության առաջ այսքան բաց անել: Ես կոչ եմ  անում իմ գործընկերներին եւ ուզում եմ ասել՝ եթե խոսքի եւ գործի միջեւ տարբերությունը ժամեր հետո ընդամենը այսքան ակնառու պիտի երեւա, ուրեմն եկեք մի քիչ ավելի լավ մտածենք մեր ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունների եւ առավել եւս դրա շրջանակում մնացածներին դասեր տալու վերաբերյալ»:

Հիշեցնեք, որ Զարուհի Փոստանջյանը երեկ ներկայացրել էր   «Ժառանգության» նախաձեռնած օրինագիծը՝ ԱԺ կանոնակարգ օրենքում լրացում կատարելու եւ ավելացնելու կարգազանց պատգամավորի մասին ձեւակերպում, ըստ որի, կարգազանց է այն պատգամավորը, որն աղմկում է, ուրիշի փոխարեն քվեարկում է եւ այլն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ (ԵՊՀ) says:

    Վարժուհի Ռուզանը բնականաբար ,, դաս ,, տալուց պիտի խոսեր, բայց վարժապետ Գալուստի հետ միասին մեծագույն ամոթ պիտի զգային իրենց քրեածին կուսակցի համար և ոչ թե աղանդավորական պնդերեսությամբ հոխորտային…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031