Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փաստաբան. «Սովորական ոստիկանը ընդհանրապես չի տիրապետում օրենսդրությանը եւ կոնվենցիային»

Հոկտեմբեր 01,2014 19:36

Ըստ փաստաբան Լուսինե Սահակյանի՝ ՄԻԵԴ ներկայացված յուրաքանչյուր այն գործով, երբ կա միջամտություն խաղաղ հավաքին՝ Հայաստանի Հանրապետությունը կենթարկվի որոշակի պատասխանատվության

«Ընդհանրապես ոստիկանության բոլոր ներկայացուցիչներն Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ այս վարչական գործերով մեր հարցադրումներին տալիս էին այնպիսի պատասխաններ, որոնցից հստակ երեւում է, որ իրենք չեն տիրապետում Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիային»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց փաստաբան Լուսինե Սահակյանը:

Նա հավելեց, որ ոստիկանության ներկայացուցիչները չգիտեն, թե ե՞րբ պետք է դադարեցնեն խաղաղ հավաքը, իրավունք ունե՞ն միջամտել խաղաղ հավաքին, ի՞նչ է ընդհանրապես միջամտությունը. «Հասկանալի է, որ սա արդեն իսկ լուրջ խնդիր է Հայաստանի Հանրապետության համար, որովհետեւ, եթե ոստիկանության ներկայացուցիչը, որը անձին բերման է ենթարկում եւ խաղաղ հավաքին միջամտում է,  պարտավոր է տիրապետել այդ տեղեկություններին: Այնինչ հստակ է, որ սովորական ոստիկանը ընդհանրապես չի տիրապետում օրենսդրությանը եւ կոնվենցիային»:

Ստեղծված իրավիճակը, ըստ Լուսինե Սահակյանի, լուրջ խնդիրներ է առաջացնում Հայաստանի Հանրապետության համար, որովհետեւ յուրաքանչյուր այն դեպքում, երբ կա միջամտություն խաղաղ հավաքին,  Հայաստանի Հանրապետությունը կենթարկվի որոշակի պատասխանատվության, այսինքն՝ կլինի որոշում ընդդեմ Հայաստանի Հանրապետության եւ կմխսվեն բյուջեի միջոցները. «Չի կարող ոստիկանության ներկայացուցիչը, որը չի տիրապետում այդ տեղեկատվությանը, ներկայացնել ոստիկանությունը, եթե նա չգիտի, թե ի՞նչ բան է ընդհանրապես ժողովրդավարական հասարակության անհրաժեշտություն, եթե չգիտի, թե որ դեպքում պետք է խաղաղ ցույցին միջամտություն իրականացվի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031