Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսաստանը համացանցը վերահսկողության տակ չի առնի». Պուտին. ИТАР-ТАСС

Հոկտեմբեր 01,2014 19:15

Ռուսաստանը չի սահմանափակի ինտերնետի մուտքը և համացանցը ազգայնացնելու քայլեր չի ձեռնարկի, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ազգային անվտանգության նիստի ժամանակ: Այդ մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Մտադիր չենք սահմանափակել համացանցի մուտքը և տոտալ վերահսկողության տակ առնել», – ասել է Պուտինը, սակայն նշել, որ անհայտ բովանդակություն ունեցող կայքերը կարգելափակվեն, ինչպես նաև ահաբեկչական և ծայրահեղական նյութեր պարունակողները:

Անդրադառնալով լրատվական ոլորտին՝ նա նշել է, որ լրատվամիջոցների ազատությունը բխում է քաղաքացիների տեղեկատվություն ստանալու իրավունքից, որը ժողովրդավարական պետության հիմնարար սկզբունքներից է. «Եվ անհրաժեշտ է խստորեն պահպանել այն», – ասել է ՌԴ նախագահը:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031