Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արգիշտի Կիվիրյան. «ՀՀ ոստիկանությունը փաստացի իրենից ներկայացնում է սուտասան հանցագործ մի մարմին»

Հոկտեմբեր 01,2014 18:52

Արգիշտի Կիվիրյանը համարում է, որ ոստիկանության ներկայացուցիչները զբաղված են ակնհայտորեն ստելով:

«Այսօրվա դատական նիստի ժամանակ կրկին երեւաց, որ 2013 թվականի օգոստոսի 1-ին Երեւանի քաղաքապետարանի դիմաց ոստիկանությունը գործել է ապօրինի կերպով»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Վարչական դատարանում տեղի ունեցած դատական նիստին , հայտարարեց «Armeniatoday» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը:

Նա նշեց, որ այդ օրը իր եւ Հայաստանի Հանրապետության մյուս ակտիվ քաղաքացիների գործողություններն եղել են օրինաչափ. «Մենք իրավունք ունեինք Երեւանի քաղաքապետարանի դիմաց տեղադրել վրան, եւ ոստիկանությունն, այսօրվա հետազոտված տեանյութում ակնհայտ դարձավ, որ գործել է ապօրինի կերպով»:

Պարոն Կիվիրյանը համարում է, որ ոստիկանությունը որեւէ իրավունք չուներ խոչընդոտել վրանի տեղադրմանը, զրկել իրեն ազատությունից եւ բռնի կերպով իրեն բերման ենթարկել ոստիկանության բաժանմունք. «Այսօրվա դատական նիստում նաեւ ապացուցվեց, որ ոստիկանությունն ինձ պահել է ոստիկանության կենտրոնական բաժանմունքում ավելի քան երեք ժամ, այսինքն՝ անգամ այդ պարագայում իրենք խախտել են օրենսդրությունը, որովհետեւ օրենսդրությունը նախատեսում է, որ մարդը վարչական ձերբակալության պահից կարող է առավելագույնն երեք ժամ զրկվել ազատությունից: Այն, ինչ փաստացի ոստիկանության ներկայացուցիչն էլ ստիպված եղավ ընդունել, որ իրենք ինձ պահել են ավելին քան երեք ժամ, այսինքն՝ անգամ այդ պարագայում տեղի է ունեցել խախտում»:

Անդրադառնալով դատարանում իր կողմից արված՝ «Փոքրիկ տնակս ո՞րն ա, հեքիաթ մի պատմի, արա՛», «Ինքն սուտասան է» արտահայտություններին՝  ուղղված ոստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյանին, Արգիշտի Կիվիրյանը նշեց, որ Սոնա Մելիքյանը նույն այն ոստիկանության ներկայացուցիչն է, որը գողացել էր «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի լրագրող Անի Գեւորգյանի ֆոտոխցիկի հիշողության քարտը.

«Բազմաթիվ դատական նիստերի ընթացքում ակնհայտ է դառնում, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցիչները, խեղաթյուրելով փաստերը, բացահայտ սուտ են ասում: Անգամ երբ իրենց ներկայացվում են տեսագրություններ, անհերքելի ապացույցներ այդ պարագայում, ճպճպացնելով իրենց աչքերը, իրենք զբաղված են սուտ ասելով: Ցանկացած ադեկվատ մարդ կարող է հունից դուրս գալ՝ տեսնելով այդ կարգի սուտասան անձանց: Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն իրենից ներկայացնում է իրավապահ մարմին, որը պետք է զբաղվի ՀՀ քաղաքացիների շահերի պաշտպանությամբ եւ թույլ չտա նրանց շահերի խախտում: Սակայն, անտեսելով այդ ամենը, ՀՀ ոստիկանությունը փաստացի իրենից ներկայացնում է սուտասան հանցագործ մի մարմին, եւ որի ներկայացուցիչները զբաղված են ակնհայտորեն ստելով»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031