Լրահոս
Օրվա լրահոսը

Կոտայքի մարզպետն այցելեց Զովունի համայնք

Հոկտեմբեր 01,2014 18:12

 

Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանն այցելել է մարզի Զովունի համայնք: Համայնքի ղեկավար Ս. Ավետիսյանի ուղեկցությամբ Կոտայքը մարզպետը նախ հանդիպում է ունեցել համայնքի բազմաբնակարան շենքի բնակիչների հետ: Հավելեք, որ այս շենքի տանիքը ամիսներ առաջ փլուզվել էր ուժգին քամու հետևանքով, որի վերականգնման համար պահանջվել է շուրջ 10 մլն դրամ: 
        Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը խոստացել է այսուհետ ևս ուշադրության կենտրոնում պահել բազմաբնակարան այս շենքի` սոցիալապես անապահով ընտանիքների հիմնախնդիրները: 
Այնուհետև մարզպետը եղել է «Զովունի ԱԱՊԿ» ՓԲԸ-ում: Զրուցել աշխատակիցների, ինչպես նաև այցելուների հետ: Քննարկման ընթացքում մարզպետը կարևորել է բուժհաստատության կողմից մատուցվող ծառայությունների և ազգաբնակչության սպասարկման որակակական ցուցանիշների բարձրացումը, ինչպես նաև անդրադարձ կատարել դեղորայքակախյալ հիվանդների հետ տարվող աշխատանքներին: Առողջապահական հաստատությունում վերլուծության են ենթարկվել նաև աշխատավարձերի բարձրացմանը միտված մի շարք հարցեր: 
Ա. Հարությունյանն այցելել է նաև համայնքի երաժշտական դպրոց և մշակույթի կենտրոն: Համայնքի մշակույթի կենտրոնում կատարած շրջայցից հետո Կոտայքի մարզպետին ներկայացվել են տեղի մարզական և մշակութային խմբակների գործունեության մանրամասները, վերջիններիս աշխատանքային ուղղություներն ու համայնքի ունեցած մարզա-մշակութային հաջողությունները: 
Համայնքապետարանում կայացած աշխատանքային հանդիպմանը մասնակցել են համայնքի ակտիվի ներկայացուցիչները: Այստեղ քննարկվել են համայնքում կատարված աշխատանքների հիմնական դրսևորումները, համայնքի ղեկավարի կողմից ներկայացվել են համայնքի բյուջեի հնարավորություններով իրականացված ծրագրերի ընդհանրական մոտեցումները և նախանշվել առաջիկայում նախատեսվող անելիքները: 
Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը համայնքային ակտիվի հետ հանդիպման ընթացքում ընդգծել է համայնքի զարգացումն ապահովող ձեռնարկների շարունակականության անհրաժեշտությունը և պատրաստակամություն հայտնել աջակցել համայնքային բոլոր գործընթացներին: 
Համայնքի մանկապարտեզում կատարած շրջայցի ընթացքում մարզի ղեկավարին ներկայացվել են նախադպրոցական ուսումնական հաստատության առօրյայի կազմակերպմանն ու գործունեության ծրագրային մոտեցումներին միտված հարցեր: 
Մարզպետ Հարությունյանի աշխատանքային այցելությունն ամփոփվել է Զովունու միջնակարգ դպրոցում, որտեղ նա հանդիպումներ է ունեցել ինչպես աշակերտների, այնպես էլ մանկավարժների հետ: 
Դպրոցի սաների հետ զրույցների ընթացքում մարզպետը կարևորել է նրանց ռազմա-հայրենասիրական պատշաճ գիտելիքներ ձեռք բերելու և կիրառելու հրամայականը: 
Կրթօջախի մանկավարժների հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կրթության որակին, սովորողներին համակողմանի գիտելիքներ մատուցելու կարևորություններին, ինչպես նաև դպրոցի աշխատողների սոցիալական պայմանների բարելավմանն ու աշխատավարձերի բարձրացմանը: 
Կոտայքի մարզպետը դրական է գնահատել համայնք-դպրոց արդյունավետ համագործակցությունը և փաստել, որ այն պետք է առավել կատարելագործվի: 
Զովունու միջնակարգ դպրոցում Կոտայքի մարզպետը ծանոթացել է նաև ՀՀ Կառավարության կողմից հատկացված 5-րդ հրատապ ծրագրով իրականացված շինարարությանը, ինչպես նաև պատասխանատուների հետ քննարկել հիմնանորոգման աշխատանքների շարունակմանը վերաբերող հարցեր: Մանրամասները՝ տեսանյութում:





ՀՀ Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031