Թուրքիայի և Ադրբեջանի բանակները համատեղ զորավարժություն կանցկացնեն 2015թ., գրում է «1նյուզ.ազ»-ը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությանը:
Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար և օդային ուժերի հրամանատար գեներալ լեյտենանտ Ռամիզ Թահիրովը հանդիպել է Թուրքիայի օդային ուժերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով բաժնի ղեկավար, բրիգադի գեներալ Էմին Այըքի հետ:
Հանդիպումը տեղի է ունեցել Ադրբեջանում երկու երկրների անցկացված համատեղ զորավարժության ամփոփման շրջանակներում, որի ընթացքում որոշվել է, որ օդային ուժերի հաջորդ միասնական զորահանդեսը տեղի կունենա 2015թ. մարտին Թուրքիայում:
Սեպտեմբերի 13-ին Բաքվում մեկնարկած զորավարժությանը մասնակցել են մոտ 30 հազար թուրք զինվորներ:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ