Ժնևի քաղաքապետարանը մերժել է Հայոց ցեղասպանության հուշարձան տեղադրել քաղաքի Արիանա զբոսայգում՝ ՄԱԿ-ի գրասենյակի հարևանությամբ, հայտնում է «Daily Sabah»-ը՝ հղում անելով «Neue Züricher Zeitung»-ին:
Թեպետ Ժնևի տեղական կառավարության ղեկավար Ֆրանսուա Լոնգչամփը ծրագրի կողմնակիցներից է, սակայն, ըստ նրա, հուշարձանը պետք է տեղադրվի այլ՝ ավելի քիչ ուշադրություն գրավող վայրում:
Շվեյցարիայի հայերը յոթ տարի է պայքարում են հուշարձանի տեղադրման համար: Ավելի վաղ նախատեսվել էր այն կանգնեցնել Ժնևի «հին քաղաքում», բայց տեղական կառավարության հուշարձանների հարցով հանձնաժողովը այդ ծրագրի վրա վետո էր դրել:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ