Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական նախաձեռնությունը ԵԽԽՎ-ում՝ Ադրբեջանում մարդու իրավունքների խայտառակ վիճակի վերաբերյալ

Հոկտեմբեր 01,2014 17:49

«Այսօր ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ դրվեց հերթական նախաձեռնությունը, որում փաստվում է Ադրբեջանում մարդու իրավունքների խայտառակ վիճակը»,-Aravot.am-ի հետ զրույցում Ստրասբուրգից փոխանցեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հայաստանյան պատվիրակության անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը:

Հիշեցնելով այն, որ երեկ ԵԽԽՎ իրավական և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը այդ կապակցությամբ ընդունել էր միաձայն հայտարարություն՝ դատապարտելով Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները, Արփինե Հովհաննիսյանը շարունակեց. «Վաղը ԵԽԽՎ-ում կլինի մոնիտորինգի հանձնաժողովի հերթական զեկույցը, որտեղ կա բավական լուրջ անդրադարձ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակին»:

Մեր հարցին՝ թե շատերը կարծիքներ են հնչեցնում, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունն արդյունավետ չի աշխատում, Արփինե Հովհաննիսյանն արձագանքեց. «Եթե որոշ քննադատների թվում է, որ այս ամենը կատարվում է հենց այնպես, առանց մեր պատվիրակության ուղղակի կամ անուղղակի մասնակցության կամ ջանքերի ստիպված եմ հիասթափեցնել: Եթե քննադատների մեջ կան երբեմնի դիվանագետներ, ապա կհասկանան՝ ինչ նկատի ունեմ, և շատ փակագծեր չեմ բացի:

Ինչ վերաբերում է լեզուների իմացությանը, ապա եթե պատվիրակության բոլոր անդամների կողմից թե լիագումար և թե հանձնաժողովի նիստերի ժամանակ հնչեցվող անգլերեն և ֆրանսերեն ելույթները և տառադարձությունը ընկալվում են որպես ռուսերեն, սա արդեն լսողական զառանցանքի հետևանք է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031