ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդում է, որ սեպտեմբերի 25-ին «Ոսկու շուկայում» տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մամուլի հրապարակումները «Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության» կողմից ուղարկվել են ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով ընթացքը լուծելու համար:
Միջադեպի տեսագրությունը եւ լուսանկարը՝ «Ժողովուրդ» օրաթերթի: