Հաշվի առնելով հանրային լայն հնչեղություն ունեցող հարցի կարևորությունը, ՀՀ Ազգային ժողովի 4 խմբակցությունների կողմից 2014 թվականի հունիսի 3-ին ընդունված համատեղ հայտարարությունում առաջադրված հարցերի մասին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ գրությունը և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանի ու ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամ Արծվիկ Պողոսյանի հարցումը՝ ՀՀ կառավարությունը ստորև ներկայացնում է հետևյալ պատասխանը.
«Հարգելի պարոնայք.
Ձեր՝ ՀՀ կառավարությանն ուղղված ՀՀ Ազգային ժողովի 4 խմբակ¬ցու¬թյունների կողմից 2014 թվականի հունիսի 3-ին ընդունված համատեղ հայտարարությունում առաջադրված հարցերի մասին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ գրությունը, ի գոհունակություն գործադիր իշխանության, ևս մեկ անգամ վկայում է որ Ազգային ժողովի ընդդիմադիր և այլընտրանքային խմբակցությունները ուշադիր կերպով հետևում են կառավարության ծրագրի կատարման ընթացքին ու, թեև տարօրինակ ձևաչափով, այնուամենայնիվ ցանկանում են իրենց ակտիվ մասնակցությունը բերել կառավարության կողմից հանրային օրակարգ բերված հարցերի քննարկմանը և լուծմանը: Մասնավորապես, հայտարարությունում նշված հարցերի.
– մի մասը Կառավարությունն իր նախաձեռնությամբ քննարկել է գարնանը և արդեն իսկ իրագործել է հունիսին,
– մի մասը վերցված է Կառավարության ծրագրից, սակայն ոչ թե առաջարկվում է դրանց իրատեսաբար՝ միջինժամկետում կատարումը, այլ դրվում է դրանց անմիջապես իրականացման անհնարին և կատեգորիկ պահանջ,
Վերոնշյալ հայտարարության մնացած դրութներն էլ կամ առաջարկում են պետական բյուջեն անմիջապես դնել աննախադեպ ծախսերի տակ, կամ էլ բազմիցս քննարկվել են և հակասում են միջազգային իրավական ստանդարտներին, կամ դուրս են գործող սահմանադրական շրջանակներից, և այլն:
Թեև հանրային քաղաքական օրակարգին գաղափարական հստակ հենք չունեցող բարի ցանկությունների և անիրատեսական ու կատեգորիկ պահանջների անկանոն միահյուսման միջոցով մասնակցության ձևը միշտ էլ նվազ արդյունավետ է քան ընդդիմադիր, սակայն գործընկերային հարաբերություններով հանրությանը հուզող հարցերի մշակմանը ձեռնամուխ լինելը, մենք այնուամենայնիվ ողջունում ենք ԱԺ ընդդիմադիր և նտրանքային խմբակցությունների առավել առարկայական հետաքրքրությունը կառավարության գործունեության կոնկրետ ոլորտների նկատմամբ: Քանի որ նշված փաստաթղթի ծրագրային բաղադրիչի բացակայությունն անիմաստ է դարձնում հայտարարության՝ որպես միասնական քաղաքական փաստաթղթի անդրադառնալը, ստորև ուղղակի շարադրված են հայտարարության կետերի առնչությունները ՀՀ կառավարության ծրագրին և որդեգրած քաղաքականությանը:
1. Հանել պարտադիր կուտակային բաղադրիչը, աշխատավարձերից կատարված պահումները վերադարձնել ժողովրդին, ամբողջությամբ կատարել Սահմանադրական դատարանի 2014 ապրիլի 2-ի որոշումը, նոր համակարգը ձևավորել հասարակության բոլոր շերտերի ընդգրկմամբ և կամավոր կուտակային բաղադրիչը ներդնելու սկզբունքով:
Առաջարկի առաջին մասի հետ կապված հայտնում ենք, որ ՀՀ սահմանադրական դա¬տա¬րանի 2014 թվականի ապրիլի 2-ի ՍԴՈ-1142 որոշման 7-րդ կետով համակարգային առու¬մով իրավական անվտանգությունը չխաթարելու նպատակով ՀՀ Սահմանադրությանը հակա¬սող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանվել 2014 թվականի սեպտեմբերի 30-ը, հնարավորություն տալով ՀՀ Ազգային ժողովին և ՀՀ կառավարությանը, իրենց իրավասությունների շրջանակներում, Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված օրենքների և նորմատիվ իրա¬վական ակտերի կարգավորումները համապատասխանեցնել այդ որոշման պահանջ¬ներին:
2014 թվականի հունիսի 21-ին «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-67-Ն օրենքով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը շարադրվել է նոր խմբագրությամբ: Դրա հետ ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ընդունվել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից և ամբողջովին համապատասխանում է Սահմանադրական դատարանի որոշմանը, ավելին, քայլ է արված համակարգն աստիճանաբար ներդրման միջոցով մեղմել տարբեր խավերի մոտ նոր համակարգին անցման խնդիրները:
Ինչ վերաբերում է առաջարկի` կենսաթոշակային կուտակային բաղադրիչը միայն կամավոր սկզբունքով և հասարակության բոլոր շերտերի ընդգրկմամբ սահմանելուն, ապա տեղեկացնենք, որ խնդիրը բազմիցս քննարկվել է թե՚ կենսաթոշակային բարեփոխումների օրենսդրական փաթեթի մշակման փուլում, թե՚ դրանից հետո: Ինչպես ցույց է տալիս աշխարհի փորձը, կամավոր սկզբունքով կենսաթոշակային կուտակումների միջոցով հնարավոր չէ ապահովել բնակչության մեծ մասի ընդգրկումը համակարգում, ինչն էլ նշանակում է, որ միայն կամավորության սկզբունքով գործող կուտակային համակարգի դեպքում բնակչության կենսաթոշակային խնդիրը կմնա չլուծված՝ միաժամանակ էապես ավելացնելով բեռը պետական բյուջեի վրա:
Հարկ է նշել, որ կամավոր կուտակային կենսաթոշակային բաղադրիչը գործում է 2011թ. հունվարի 1-ից և 2014թ. մայիսի 31-ի դրությամբ ունի ընդամենը 496 մասնակից` 10.9 մլն ակտիվների ընդհանուր ծավալով, ովքեր կազմում են վարձու աշխա¬տողների ընդհանուր թվի մինչև 0.1-ը: Հետևաբար միայն կամավոր սկզբունքով բնակչու¬թյանը կուտակային համակարգում ընդգրկման ծածկույթը մեծացնելու համար կպահանջվի լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ և հարկային արտոնություններ, որոնք նույնպես ծախս են համարվում պետական բյուջեի համար` չստացված եկամտի տեսքով: Ընդ որում, եթե պարտադիր կուտակային բաղադրիչի դեպքում 2014թ. պետական բյու¬ջեով նախատեսվում է ֆինանսավորել շուրջ 20.6 մլրդ դրամ, ապա կամավոր համակարգին բնակչության մասնակցության խթանման համար մի քանի անգամ ավելի մեծ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ լինելու, որոնց արդյունավետությունը ներկայումս դժվար է գնահատել:
Ինչ վերաբերում է պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչին 1974թ.-ի հուն¬վարի 1-ին և դրանից հետո ծնվածների` որպես պարտադիր մասնակից ընտրությանը, ապա այն պայ¬մա¬նա¬վորված է կատարված հաշվարկներով, որոնց համաձայն անհրաժեշտ է նվա¬զագույնը 23 տարի կատարել կուտակային վճարումներ, որպեսզի կենսաթոշակային տա¬րի¬քում մասնակցի կենսաթոշակը կազմի մասնակցի միջին աշխատավարձի 45-55%-ը, իսկ ավելի բարձր տարիքային շեմ սահմանելու դեպքում մասնակցի միջին աշխատավարձ-սպաս¬վող կենսաթոշակ հարաբերակցությունը կլինի անհամեմատ փոքր, չի ապահովի մասնակցի սպասվող արդարացի կենսաթոշակը և ի չիք կդարձնի կենսաթոշակային բարեփոխումների նպատակը` պատշաճ կենսաթոշակ ապահովել կենսաթոշակառուների համար, ինչպես նաև ապահովելով ուղղակի կապ ստացած աշխատավարձի և կենսաթոշակի չափի միջև:
2. Վերանայել տեսանկարահանող սարքերի ու «կարմիր գծերի» համակարգը, դրանց կատարման ընթացքում պետական և համայնքային բյուջեի տեսակարար կշիռը հասցնել 75 տոկոսի, սահմանել, որ տուգանքների առավելագույն չափերը չեն կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 10%-ը:
Հայտնում ենք, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համաչափության խնդիրը մշտապես գտնվել է կառավարության օրակարգում, և ՀՀ վարչապետի դեռևս 2014 թվականի մարտի 27-ի N 303-Ա որոշման հիման վրա ստեղծված աշխատանքային խումբը ուսումնասիրել է ճանապարհային երթևեկության կանոնների հա¬ճա¬խա¬կի խախտումների դեպքերի, թվի, դրանց համար կիրառվող տուգանքների չափերի վի¬ճա¬կա¬գրությունը, դրանց վերաբերյալ միջազգային փորձը, ինչի արդյունքում ՀՀ կառավա¬րու¬թյան օրենսդրական նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Վարչա¬կան իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրա¬ցում¬ներ և փոփոխություններ կատարելու մասին» 2014 թվականի հունիսի 21-ին ՀՕ-78-Ն ՀՀ օրենքը, ինչն էլ բավարար չափով կարգավորել է խնդրո առարկան:
Տեղեկացնում ենք, որ 2013 թվականի հոկտեմբեր ամսից տեսանկարահանող սարքերի համակարգի սպա¬սար¬կումն իրականացնող կազմակերպության և պետական բյուջեի մուտքերի տոկոսային հա¬րա¬բերակցությունը 70/30֊ի փոխարեն սահմանվել է 50/50: Ներկայումս քննարկվում է նշված հա¬րաբերակցությունը տրամաբանության շրջանակներում կրկին փոփոխելու հարցը՝ հաշվի առ¬նելով, իհարկե, տվյալ կազմակերպության նորմալ կենսագործունեության համար անհրա¬ժեշտ ներդրումների, ինչպես նաև տեսանկարահանող սարքերի համակարգի շահագործման և պահպանման ծախսերի չափը:
Ինչ վերաբերում է ճանապարհային երթևեկությսւն ոլորտում կատարվող իրավախախտումների համար սահ¬մանված տուգանքների չափերը նվազագույն աշխատավարձի 10%-ը չգերազանցելու վե¬րա¬բերյալ առաջարկությանը, ապա հայտնում ենք, որ երթևեկության անվտանգության ոլորտում ճանապարհային ոս¬տի¬կանության կողմից ներկայումս կիրառվող տուգանքների 70%-ի չափը՝ ըստ իրավախախ¬տում¬ների տեսակների պակաս է նվազագույն աշխատավարձի 10%-ից կամ գրեթե հավասար դրան (3000-5000 դրամ): Նշված տուգանքների 20-25%-ի չափը կազմում է նվազագույն աշխատավարձի 20-35%-ը, և 5%-ի չափը գերազանցում է նվազագույն աշխատավարձի 35%-ը: Բարձր տուգանքները նախատեսված են դիտավորությամբ կատարվող իրավախախ¬տում¬նե¬րի համար, մասնավորապես, ոչ սթափ վիճակում, վարելու իրավունքից զրկված անձի կող¬մից կամ առանց հաշվառման համարանիշերի տրանսպորտային միջոցը վարելու համար, ինչ¬պես նաև սահմանված թույլատրելի առավելագույն արագությունը 61 կմ/ժ և ավելի արա¬գու¬թյամբ գերազանցելու (օրինակ՝ Երևան քաղաքում 121 կմ/ժ) համար: Նման վտանգավոր խախ¬տումների համար տուգանքների շեշտակի նվազեցումը թե´ ամբողջովին հակասում է առա¬ջավոր միջազգային փորձին, որտեղ, օրինակ, ոչ սթափ վիճակում ավտոմեքենան վա¬րե¬լու համար տուգանքներն էապես գերազանցում են նվազագույն աշխատավարձը, թե´ բա-ցատ¬րելի չէ ՀՀ-ում նման խախտումների կանխարգելման քաղաքականության տեսակետից:
3. Առնվազն երեք անգամ նվազեցնել «Շրջանառության հարկ»-ի դրույքաչափերը, ըստ մարզերի համաչափ զարգացման՝ առաջիկա 3 տարիների համար փոքր շրջանառություն ունեցող սուբյեկտների համար շրջանառության հարկի դրույքաչափերը զրոյացնել: Շրջանառության առավելագույն շեմը՝ մոտ 58 միլիոն դրամից դարձնել 150 միլիոն դրամ, արտոնագրային վճարներով սահմանված 9 միլիոնը դրամը՝ 15-ի: Հանել սահմանի վրա ավելացրած արժեքի հարկը:
Այս առաջարկությունները միայն հատվածաբար են անդրադառնում կառավարության՝ հարկային ոլորտում իրականացվող ավելի լայն շրջանակով իրականացվող բարեփոխումներին: Կառավարության 25.09.2014 թ. նիստում հաստատված հարկային արտոնությունների փաթեթն, օրինակ, էապես նպաստում է ձեռնարկությունների մոտ շրջանառու միջոցների ձևավորմանը, ստեղծում աննախադեպ հիպոթեկային խթաններ, և այլն: Ավելի մանրամասն, նշված կետերի վերաբերյալ.
Շրջանառության հարկի դրույքաչափերն առնվազն երեք անգամ նվազեցնելու վերա¬բերյալ.
1. Միայն շրջանառության հար¬կի դրույ¬¬քաչափի նվազեցումն անընդունելի է և դրույքաչափի նվա¬զե¬ցումը պետք է կատարվի ձեռք¬բերումները պարտադիր փաստա-թղթա¬վորելու պահանջի ներդրմամբ: Տնտեսությունում կատարվող գոր¬ծարքների լիարժեք փաստաթղթավորման արդյունքում հնա¬րավոր կլինի ոչ միայն փոխ¬հատուցել փոքր և միջին ձեռնարկատերերի կողմից վճար¬վող հարկերի նվա¬զումը, այլև հարկման դաշտ բերել խոշոր ձեռնարկատիրության իրական շրջանառությունները:
Սույն թվականի հունիսի 21-ին ՀՀ Ազգային Ժողովն ընդունել է կառավարության ներկայացրած «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների փաթեթը, մասնավորապես, ավելի քան երեք անգամ նվազեցնում է առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող տնտեսա¬վա¬րող սուբ¬յեկտ¬ների համար շրջանառության հարկի դրույքաչափը՝ 3.5 տոկոսի փոխարեն սահ¬մանելով 1 տոկոս և զուգահեռաբար սահմանել կատարվող ձեռք¬բե¬րումները փաստա¬թղթերով հիմնա¬¬վո¬րելու պարտադիր պահանջ:
Փոքր շրջանառություն ունեցող տնտեսավարող սուբյեկտների մասով, ըստ մար¬զերի համաչափ զարգացման, առաջիկա երեք տարիների համար շրջանառության հարկի դրույքաչափի զրոյաց¬ման վերաբերյալ.
Փոքր շրջանառություն ունեցող տնտեսա¬վարող սուբյեկտների համար հարկման առա¬վել բարենպաստ միջա¬վայր ստեղ¬ծելու նպատակով, վերոնշյալ օրենսդրական ներդրվել է ընտանեկան ձեռնարկատիրության հարկ¬ման արտոնյալ համակարգ` այդ համակարգում ընդգրկվող բոլոր տնտեսավարող սուբ¬յեկտ¬նե¬րին ազատելով հիմնական պետական հարկերից: Ընդ որում, այդ համա¬¬կարգը կիրառելի է հանրապետության ամբողջ տարածքում` առանց տարածքային պատ¬կա¬¬նելիության սահմանափակումների: Նշյալ համակարգից կարող են օգտվել այն տնտեսա¬վա¬րող սուբ¬յեկտները, որոնք իրենց ձեռնարկատիրական գործունեությունն իրականացնում են բացա¬ռապես ընտանիքի անդամների ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր ներգրավ¬մամբ և որոնց նախորդ տարվա իրացման շրջանառությունը չի գերազանցում 12.0 մլն. դրամը:
Շրջանառության հարկի շեմը 58.35 մլն. դրամից մինչև 150 մլն. դրամ բարձ¬րաց¬նելու վերաբերյալ.
Շրջանառության հարկի շեմի բարձրացումը բազմիցս քննարկված թեմա է, և կառավարությունը դա համարել է սկզբունքորեն անըն¬դու¬նելի` հետևյալ հիմնական նկատառումներով.
1) մեր կողմից կատարված ուսումնասիրություններն ու վերլուծությունները ցույց են տալիս, որ տարեկան կտրվածքով մինչև 5 մլն դրամ (շուրջ 12 անգամ ավելի քիչ, քան շրջա¬նա¬ռության հարկի ներկայիս շեմն է) իրացման շրջանառություն ունեցող հարկ վճարողները կազ¬¬մում են բոլոր շրջանառության հարկ վճարողների (շուրջ 58 հազար տնտեսավարող սուբ¬յեկտ) 65 տոկոսը, տարեկան կտրվածքով 5-ից մինչև 10 մլն դրամ իրացման շրջա¬նա¬ռու¬¬թյուն ունեցող հարկ վճարողները կազմում են բոլոր շրջանառության հարկ վճարողների 17 տոկոսը, տարեկան կտրվածքով 40 մլն դրամից ավելի իրացման շրջանառություն ունե¬ցող հարկ վճարողները կազմում են բոլոր շրջանառության հարկ վճարողների ընդամենը 2.7 տոկոսը: Այսինքն, ստացվում է, որ ներկայումս շրջանառության հարկ վճարողների ընդգծ¬ված մեծամասնության տարեկան իրացման շրջանառության ծավալները մի քանի անգամ ավելի ցածր են, քան շրջանառության հարկի գործող շեմն է: Հետևաբար, գտնում ենք, որ շրջա¬նառության հարկի գործող` 58.35 մլն դրամի շեմը լիովին բավարար է, որպեսզի հան¬րա¬պետության փոքր և միջին ձեռնարկատերերը (որոնց համար նախատեսված է շրջանա¬ռու¬թյան հարկի համակարգը) հաջողությամբ օգտվեն հարկման այս համակարգից,
2) շրջանառության հարկի շեմի սահմանումն արդեն իսկ ստեղծում է հարկումից խուսա¬փելու հնարավորություններ, քանի որ խոշոր հարկ վճարողները փորձում են տրոհվել մի քանի մասերի, իսկ իրացման շրջանառության ցուցանիշով շեմին մոտ գտնվող հարկ վճա¬րողները փորձում են թաքցնել իրենց իրացման շրջանառությունների մի մասը, որպեսզի հնա¬րավորություն ունենան օգտվել շրջանառության հարկի համակարգից: Այս առումով, շեմի հետագա բարձրացումը նկատելիորեն մեծացնելու է հարկումից խուսափելու հնա¬րա¬վո¬րու¬թյուններն ու ռիսկերը, որոնց արդյունավետ կառավարումը մշտապես դժվար լուծելի խնդիր¬ներ է առաջացնում հարկային հսկողություն իրականացնող մարմնի համար,
3) բացի այդ, շրջանառության հարկ վճարող համարվելու համար ներկայումս նախա¬տես¬¬¬ված շեմը տարածաշրջանի և ԱՊՀ երկրների համեմատությամբ աննախադեպ բարձր է: Մաս¬¬¬¬նավորապես, Վրաստանում ԱԱՀ-ով չհարկվող շեմը կազմում է տարեկան 100 հազար վրա¬¬¬¬ցական լարի, որը համարժեք է 24.5 միլիոն դրամին, Ուկրաինայում` տարեկան 300 հազար ուկրաինական գրիվնա, որը համարժեք է 15 միլիոն դրամին, Մոլդովայում` տարե¬կան 600 հազար մոլդովական լեյ, որը համարժեք է 20 միլիոն դրամին: Շրջանառության հարկ վճարող համարվելու համար մեր երկրում կիրառվող շեմը էակա¬նորեն բարձր է նաև եվրո¬պական զարգացած երկրներում կիրառվող շեմերից: Մաս¬նա¬վո¬րապես, ԱԱՀ-ով չհարկ¬վող շեմը Լատվիայում կազմում է տարեկան 35 հազար լատ¬վիա¬կան լատ, որը համարժեք է 26.7 միլիոն դրամին, Էստոնիայում` տարեկան 16 հազար եվրո, որը համար¬ժեք է 8,5 միլիոն դրա¬մին, Լիտվայում` տարեկան 155 հազար լիտվական լիտ, որը համար¬ժեք է 23,9 միլիոն դրա¬մին, Չեխիայի Հանրապետությունում` տարեկան 1 միլիոն չեխա¬¬կան կրոնա, որը համար¬ժեք է 30 միլիոն դրամին, Սլովենիայում` տարեկան 25 հազար եվրո, որը համարժեք է 13 միլիոն դրամին, Ֆրանսիայում` տարեկան 81 հազար եվրո, որը համար¬¬¬ժեք է 44 միլիոն դրա¬մին, Գերմանիայում` տարեկան 17.5 հազար եվրո, որը համար¬ժեք է 10 միլիոն դրամին,
4) շրջա¬նառության հարկի համակարգը նախատեսված է փոքր և միջին ձեռնարկա¬տի¬րու¬թյան սուբյեկտների համար, մինչդեռ տարեկան 150 միլիոն դրամ (օրական 410 հազար դրամ) իրացման շրջանառություն ունեցող տնտեսավարող սուբյեկտը հարկման առու¬մով չի կարող համարվել փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտ,
Արտոնագրային վճար վճարող համարվելու տարեկան իրացման շրջանառության շեմը 9 մլն. դրամի փոխարեն 15 մլն. դրամ սահմանելու վերաբերյալ.
«Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված` տարեկան իրաց-ման շրջա¬¬նառության մինչև 9 միլիոն դրամի շեմը վերաբերում է բացառապես օրենքի թիվ 1 հավել¬¬վածով նախա¬տես¬ված` գոր¬ծունեության պարզունակ տեսակներով զբաղվող` միայն անհատ ձեռնարկատերերին և ֆիզիկական անձանց, իսկ «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքով նախատես¬ված գործունեության մյուս տեսակներով զբաղվող տնտե¬սա¬վա¬¬րող սուբյեկտները արտոնա¬գրա¬յին վճար վճարող են համարվում` անկախ իրացման շրջա¬¬նառության մեծությունից: Այս առումով, գտնում ենք, որ անհատ ձեռնարկատերերի և ֆիզի¬կական անձանց կողմից նշյալ պարզունակ գործունեության տեսակներով զբաղվելու շրջա¬¬նակներում տարեկան իրացման շրջանառության 9 մլն դրամի շեմը գերազանցելը իրա¬¬տեսական չէ, հետևաբար գործող շեմը ամբողջությամբ բավարար է, որպեսզի այս խմբի արտո¬¬նագրային վճար վճարողները շարունակաբար գործեն արտոնագրային վճարների համա¬¬կարգում: Ընդ որում, հարկ է նկատել, որ վերոնշյալ շեմը մեկ անգամ արդեն իսկ վերա¬¬նայվել է: Մասնավորապես, ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2012 թվականի դեկտեմբերի 19-ին ընդունված՝ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրեն¬-քում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-243-Ն օրենքի 3-րդ հոդ-վածի 2-րդ մասով կատարված փոփոխության արդյունքում արտոնագրային վճար վճարող համարվելու համար մինչև 2013 թվականի հունվարի 1-ը սահմանված՝ տարեկան իրացման շրջանառության 6 միլիոն դրամ շեմի փոխարեն 2013 թվականի հունվարի 1-ից սահմանվել է տարեկան իրացման շրջանառության 9 միլիոն դրամի շեմ, ինչը լիովին բավարար է այս ոլորտի բնականոն գործունեությունն ապահովելու համար:
Ներմուծման դեպքում սահմանի վրա ԱԱՀ գանձելու մոտեցումից հրաժարվելու վերա¬բերյալ.
Սույն դրույթն ունի բարձր ֆինանսական գին, ինչն անհնար է դարձնում սույն դրա անմիջապես կատարումը՝ առանց էական վտանգի տակ դնելու բյուջեի կատարումը: Ներկայացված առա¬ջար¬կու¬թյունը համահունչ է առաջիկա տարիներին ՀՀ կառավա¬րու¬-թյան կողմից իրակա¬նաց¬վող տնտեսական քաղաքականության նպատակադրումներին. կառավարության ծրագրի 2.2.2.2. Արդյունաբերական քաղաքականությունը բաժնում, որպես կարևոր քայլ նշվում է՝ «սահմանի վրա ավելացված արժեքի հարկի գանձումը փուլ առ փուլ վերացնելու քայլերի իրականացում, այդ թվում՝ ներդրումային ծրագրերի շրջանակներում հիմնական միջոցների և հումքի ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման հետաձգման գործիքի վերանայում՝ շեմի աստիճանական իջեցմամբ»: Կառավարությունը՝ իր ծրագրին հետամուտ, մշակում է այս նպատակի ֆինանսապես պատասխանատու ռազմավարությունը:
4. Առնվազն կրկնապատկել ոռոգման ջրի և վարկերի համար տրամադրվող սուբսիդիաների ծավալները, սահմանել հստակ մեխանիզմ՝ սուբսիդիաների միավորման, դրանք ֆերմերային և գյուղացիական տնտեսություններին ուղղակի տրամադրելու, ոռոգման ջրի փաստացի օգտագործման դիմաց վճարումներ կատարելու համար:
Այս դրույթը ևս վերցված է կառավարության ծրագրից՝ ՀՀ կառավարության 19.05.2014թ. N511-Ա որոշմամբ ընդունված ՀՀ կառավարության ծրագրի 2.2.2.1. ենթաբաժնում «Գյուղատնտեսությունը և գյուղը» վերնագրի ներքո նշված է. «ավելացվելու են գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծավալները, ինչպես նաև մշակվելու են գյուղացիական տնտեսություններին ուղղակի սուբսիդավորման նոր մեխանիզմներ»:
Հարկ է նշել, որ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման գործընթացը կարգավորվում է ՀՀ կառավարության 31.03.2011թ. N349-Ն որոշմամբ հաստատված գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման կարգի համաձայն, որով սուբսիդավորվում են առավելագույնը 14 տոկոս փաստացի տոկոսադրույքով, առավելագույնը 2 տարի ժամկետով և մինչև 3.0 մլն դրամ արժեքով վարկերը: Ընդ որում ՀՀ պետական բյուջեով սուբսիդավորման գումարները հաշվարկվել են ելնելով յուրաքանչյուր տարի 15.0 մլրդ դրամի չափով վարկերի տրամադրման սկզբունքից` տարեկան 872.4 մլն դրամ:
Համաձայն կառավարության ծրագրի՝ ՀՀ Ազգային Ժողով ուղարկված ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված է վարկերի համար տրամադրվող սուբսիդիաների ծավալների շեշտակի մեծացում՝ 2014 թվականի 872 մլն 480 հազար դրամից 2015 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված 1 մլրդ 163 մլն 14 հազար դրամ:
Նմանապես, կառավարության ծրագրի 2.2.8.2. ենթաբաժնի «Ջրամատակարարումը» վերնագրի ներքո ՀՀ կառավարությունը նախատեսում է. «ոռոգման ոլորտում կառուցվածքային բարեփոխումների իրականացում, մասնակցային կա¬ռավարման ամրապնդում, ջրօգտագործողների հետ առավելագույնս թափանցիկ և նոր որակի հարաբերությունների ներդրում»:
Ինչ վերաբերում է այս հայեցակարգի ներքո սուբսիդիաների ծավալների կրկնապատկման և միավորման, դրանք ֆերմերային և գյուղացիական տնտեսություններին ուղղակի տրամադրման, ոռոգման ջրի փաստացի օգտագործման դիմաց վճարումների կատարման առաջարկությանը, ապա հարկ է նշել, որ այդ ուղղությամբ իրատեսական մեխանիզմներ առաջադրելու համար դեռևս անհրաժեշտ է կատարել համալիր ուսումնասիրություններ` գործընթացի առավելագույն թափանցիկության, ինչպես նաև տրամադրվող ռեսուրսների նպատակային և արդյունավետ օգտագործման առումով: Մասնավորապես.
1. Ոռոգման համակարգում ՋՕԸ-ների կողմից սպասարկվող, ինչպես նաև տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրից օգտվող գյուղացիական տնտեսությունների վերաբերյալ մեծածավալ տեղեկատվության հավաքում, մշակում, ճշգրտում, տեղեկատվական բազայի ստեղծում, կիրառում, պարբերաբար թարմացում,
2. ոռոգման ջրի համար հասցեական սուբսիդավորումը կիրառվելու է միայն ՋՕԸ-ի անդամ հանդիսացող, թե հանրապետությունում առկա բոլոր ջրօգտագործողների նկատմամբ (պետական բյուջեով նախատեսված ՙՈռոգման համակարգի սուբսիդավորում՚ ծրագրի միջոցներն ուղղված են ՋՕԸ-ների ֆինանսական ճեղքվածքի ծածկմանը, հետևաբար վերջնական արդյունքում ուղղվում են ՋՕԸ-ի անդամ ջրօգտագործողներին),
3. յուրաքանչյուր գյուղացիական տնտեսությանը կամ ջրօգտագործողին տրվող պետական աջակցության չափաքանակի որոշման հստակ չափորոշիչների և մեխանիզմների սահմանումը,
4. գյուղացիական տնտեսությունների կամ ջրօգտագործողների կողմից ստացած սուբսիդիան նպատակային օգտագործման վերաբերյալ երաշխիքների և հստակ մեխանիզմների սահմանում և այլն:
Կարդացեք նաև
Մինչև նման համալիր ուսումնասիրությունների իրականացումը, որը կպահանջի տևական ժամանակ և ջանքեր, ոռոգման ջրի գծով սուբսիդավորման համար հիմք է հանդիսանում ՀՀ կառավարության 30.09.2010թ. «Ջրօգտագործողների ընկերություններին պետական աջակցության միջնաժամկետ ռազմավարությանը հավանություն տալու և ռազմավարությունից բխող առանձին միջոցառումների իրականացումն ապահովելու գործողությունների մասին» N1291-Ն որոշումը, որով հաստատվել են ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) պետական ֆինանսական աջակցության գնահատվող չափաքանակները:
Հարկ է նշել, որ անգամ մինչև նշված հետազոտությունների ավարտը ՀՀ պետական միջոցներից ոռոգման նպատակով սումբսիդավորումը զգալիորեն ավելացել է, մասնավորապես.
• ՋՕՄ-երին 2014թ-ին տրամադրվել է 4 մլրդ 749 մլն 973 հազար դրամ, իսկ
ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված է՝ 5 մլրդ 35 մլն 681 հազար դրամ,
• Ոռոգում ջրառը իրականացնող կազմակերպություններին 2014թ-ին տրամադրվել է 693 մլն 533 հազար դրամ, իսկ ՀՀ 2015 թվականի բյուջեի նախագծով նախատեսված է՝ 948 մլն 980 հազար դրամ:
5. Գյուղատնտեսությանը տրված արտարժութային վարկերը վերածել դրամայինի: Բանկերից ձեռք բերել 2014 թ. հունիսի 1-ի դրությամբ մինչև 3 միլիոն դրամի ժամկետանց բանկային պարտավորությունները, սահմանել դրանց նկատմամբ մարման հնգամյա ժամկետ: Երեք միլիոն դրամից ավելի գյուղատնտեսական պարտավորությունները վերաձևակերպել նոր վարկերի՝ հինգ տարի մարման ժամկետով՝ տարեկան առավելագույնը 8 տոկոսով:
Նման քաղաքականության իրականացումը ենթադրում է միաժամանակյա էական ծախսեր, քանի որ բանկերի, որպես ինքնուրույն տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ՝ վարկերի վերաձևակերպումների իրավական պարտադրանքի նորմեր հնարավոր չէ կիրառել, իսկ վերը նշված ծավալներով արտարժութային վարկերի գնման և դրանք դրամով փոխարինման միջոցներ բյուջում առկա չեն: Առանց հարկերի բարձրացման նման քաղաքականություն իրականացնելու դեպքում կարիք կլինի այլ սոցիալական ծախսերում էական վերաբաշխումներ կատարելու:
Մասնավորպես, արտարժույթային վարկերը դրամային վարկերի փոխակերպելու նպատակով անհրաժեշտ է առնվազն 82 մլրդ դրամ (91 մլրդ դրամ վարկային կազմակերպությունների գյուղվարկերը ներառյալ), և հետագայում յուրաքանչյուր տարում մոտ 10-15 մլրդ դրամ (տարեկան աճի չափով):
Առևտրային բանկերի տրամադրած վարկերի ժամկետային և արժութային կառուցվ-ածք¬ները, ինչպես նաև տոկոսադրույքները էապես պայմանավորված են պարտա¬վո¬րու-թյուն¬ներով, այսինքն՝ ներգրաված ռեսուրսների (հիմնականում ավանդների) արժույթով, ժամ¬կե¬տայ¬նությամբ և տոկոսային ու ոչ տոկոսային ծախսերով:
2014 թվականի ապրիլի վերջի դրությամբ բանկային համակարգի ավանդների 70%-ը արտ¬¬ար¬ժու¬թային են, և միաժամանակ արտարժութային գյուղվարկերի կշիռը կազմում է 62%, այսինքն՝ թեև մեծամասամբ արտարժութային, սակայն բանկային համակարգում առկա միջոցների համեմատ այս ոլորտում ավելի շատ են դրամային վարկերը: Բանկային համակարգի ավանդների մոտ 90%-ը կազմված է ցպահանջ և մինչև մեկ տարի ժամկետայնությամբ ավանդներից, և միայն ավանդներից ստացված միջոցներով երկա-րաժամկետ վարկերի տրամադրումը բանկերի կողմից կլինի շատ ռիսկային:
Այդ իսկ պատճառով, ՀՀ Կառավարությունը ՀՀ կենտրոնական բանկի հետ համատեղ աշխատում է ավելի շատ և ավելի էժան դրամային միջոցներ գյուղատնտեսության համար հասանելի դարձնելու ուղղությամբ՝ միջազգային ֆինանսական կազմակերպություններից ներգրավելով արտարժութային միջոցներ, և այդ միջոցներն արդեն դրամով հասանելի դարձնում գյուղացիներին: Մասնավորապես, ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ կառավարության հատուկ ծրագրով տրամադրված գյուղատնտեսության վարկերի պորտֆելի մնացորդը ներկայումս տատանվում է 28-29 մլրդ դրամի շուրջ: Բացի այդ, 2013 թվականի մարտից սկսվել է «KFW» զարգացման բանկի միջոցներով իրականացվող գյուղատնտեսության վարկավորման ծրագիր, որի վարկային պորտֆելն արդեն կազմում է մոտ 4.0 մլրդ ՀՀ դրամ: Արդեն իսկ ստորագրված է 15 մլն եվրո վարկային միջոցների պայմանագիր և արդեն վերջնական փուլին են հասել նոր միջոցների ներգրավման աշխատանքները: Բոլոր այս ծրագրերի գծով արտարժութային ռիսկը ստանձնել և ստանձնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:
Ինչ վերաբերում է տոկոսադրույքներին, ապա բանկերի կողմից ներգրավվող դրամային ավանդների տոկոսը՝ առանց հաշվի առնելու ոչ տոկոսային ծախսերը, կազմում է ավելի քան 13% (որպես ուղենիշ նշենք, որ 5 տարի ժամկետով պետական պար¬տա¬տո¬մ¬սի եկամտաբերությունը կազմում է մոտ 11%): Ավանդային ռեսուրսների տոկոսները ձևա¬վորվում են շուկայում մրցակցության արդյունքում, շուկայական առաջարկի և պա¬հան¬ջար¬կի ներքո: Ընդ որում՝ այս ոլորտում վարկառուների 96%-ի պարտավորությունները չի գե¬րա¬զանցում 3 մլն դրամը և, հաշվի առնելով բանկի բոլոր ծախսերը, նման փոքրածավալ վար¬կե¬րի տոկոսադրույքները բավականին բարձր են (թե՚ զարգացած և թե՚ զարգացող երկրներում փոք¬րա¬ծավալ վարկերի տոկոսները համեմատաբար բարձր են):
Գյուղատնտեսական վարկերի մատչելիության բարձրացման համար կառավարությունը՝ համաձայն իր ծրագրի, որպես հիմնական գործիք ընդունել է տոկոսադրույքների սուբսիդավորումը: Մասնավորապես, ՀՀ Ազգային Ժողով ուղարկված ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված է վարկերի համար տրամադրվող սուբսիդիաների ծավալների շեշտակի մեծացում՝ 2014 թվականի 872 մլն 480 հազար դրամից 2015 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված 1 մլրդ 163 մլն 14 հազար դրամ:
6. Հաստատել «Նաիրիտ» գործարանի վերագործարկման ծրագիրը, վճարել աշխատավարձերի՝ աշխատակիցների գծով կուտակված պարտքը, ձևավորել «Նաիրիտ»-ի անցած տարիների գործունեությունն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով:
Արդեն տևական ժամանակ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում առկա է սոցիալական լարվածություն՝ կապված չվճարված աշխատավարձերի և աշխատակիցների հետագա ճակատագրի հետ: «Նաիրիտ գործարանի» խնդիրները մշտապես կառավարության ուշադրության կենտրոնում են: Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը ստացել է կարգադրություն՝ մշակել ու կարճ ժամկետում կառավարություն ներկայացնել «Նաիրիտի» առողջացման ու վերագործարկման հնարավորություններն ուսումնասիրող փաթեթ:
Սեպտեմբերի 19-ին, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում տեղի է ունեցել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի խնդիրներին նվիրված խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, խմբակցությունների անդամներ, գիտնականներ, «Նաիրիտ» գործարանի ղեկավարներ ու ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ լրատվամիջոցներ:
Նախարարության կողմից նախաձեռնված այդ բազմակողմանի հանդիպման հիմնական նպատակն էր ընտրել ճիշտ ուղիներ իրավիճակի բարելավման և «Նաիրիտ գործարան» ՓԲԸ վերագործարկման համար, ինչպես նաև, համատեղ քննարկել «Նաիրիտի» շուրջ ծագած խնդիրները, դրանց լուծման եղանակներն ու հետագա անելիքները:
Խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու խնդիրն ամբողջովին օրենսդրի իրավասությունն է, և կառավարության լրացուցիչ դիրքորոշումն այստեղ ավելորդ է:
7. Բացառել «Որոտանի» ՀԷԿ-ի վաճառքը՝ առանց ԱԺ հավանության:
Համաձայն “Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին” ՀՀ Օրենքի մասնավորեցման օբյեկտ են.
ա) պետական բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերը, ոչ պետական և պետական մասնակցությամբ ընկերություններում պետությանը պատկանող բաժնետոմսերը.
բ) պետության մասնակցությամբ ընկերության լուծարումից հետո պետությանն անցած գույքը.
գ) օգտագործման իրավունքով տրված պետական գույքը, այդ թվում` անշարժ գույքը.
դ) բնակելի շենքերում պետական սեփականություն համարվող ընդհանուր օգտագործման տարածք չհամարվող ոչ բնակելի տարածքները.
ե) անավարտ շինարարության օբյեկտները.
զ) պետությանը պատկանող այլ գույքային իրավունքները.
է) բնակելի շենքերում համայնքային սեփականություն համարվող, այդ թվում` պետության կողմից համայնքին հայեցողական սեփականության իրավունքով հանձնված ընդհանուր օգտագործման տարածք չհամարվող ոչ բնակելի տարածքները, եթե դրանք`
-տրամադրված են վարձակալության իրավաբանական կամ ֆիզիկական անձանց,
– տրամադրված են «փոքր» օբյեկտներին` վարձակալության կամ մշտական օգտագործման նպատակով:
Հետևաբար «Որոտան» ՀԷԿ–ի ամերիկյան կողմին արդեն իսկ 2014 թվականի ապրիլին փոխանցված գույքային իրավունքները դուրս են վերոնշյալ օրենքով սահմանված մասնավորեցման օբյեկտների ցանկից, ուստի դրանք ԱԺ բերելու իրավական հիմքերը բացակայում են:
8. Չթույլատրել հանրային տրանսպորտի փոխադրավարձերի բարձրացումը:
Կառավարությունը երբևէ կողմ չի եղել որևէ հանրային ծառայության գների անհիմն բարձրացումներին, սակայն հարցը գտնվում է տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների շրջանակում: Առաջարկում ենք քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների միջոցով հարցը քննարկել համապատասխան ավագանիներում:
9. Կատարել «Ընտրական օրենսգրքի» փոփոխություններ, որոնցով կսահմանվի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ:
Առաջարկում ենք ընդդիմությանն ակտիվորեն մասնակցել սահմանադրական փոփոխությունների կոնցեպտուալ քննարկումներին և հարցը քննարկել համալիր, ոչ թե ընդհանուր սահմանադրական համատեքստից դուրս:
10. Ընտրությունների ավարտից անմիջապես հետո ընտրություններին մասնակցած ընտրողների տվյալները հրապարակել ընտրատեղամասերում:
Հարցը բազմիցս քննարկվել է, և այն հակասում է ԵԽ, մասնավորապես, Վենետիկի հանձնաժողովի մոտեցումներին: Միաժամանակ, իրավակիրառական պրակտիկան վկայում է, որ ընտրողների ստորագրած ցուցակների ուսումնասիրության հնարավորությունը (վերահաշվարկ, դատական պաշտպանություն) լիարժեք և բավարար է եղել ընտրական իրավունքների պաշտպանության և դրանց անխոչընդոտ իրականացման առումով:
Ներկայացված առաջարկությունը խախտում է քվե¬արկության գաղտնիության սկզբունքը, քանզի ընտրություններին մասնակցությունը իրենում ևս պարունակում է գաղտնիության հատկանիշներ: Հանրային վերահսկողության առումով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքը պարունակում է բազմաթիվ իրավան հնարավորություններ, որոնք լիարժեք հնարավորություն են ընձեռում ընտրական գործընթացի մասնակիցներին իրականացնելու հանրային վերահսկողություն:
Եվրախորհրդի «ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի լիագումար նիստը դեռևս 2002 թվականի հոկտեմբերին ներկայացրել է իրավական դիրքորոշումը, ըստ որի՝ քվեարկությանը մասնակցածների կողմից արդեն իսկ ստորագրված և լրացված ընտրական ցուցակները համարվում են քվեարկության գաղտնիության տարրերից մեկը և հրապարակման ենթակա չեն: Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի 30.10.2002թ. (CDL-AD (2002) 23) «Ընտրական հարցերում բարենպաստ գործունեության կանոնագիրք, ցուցումներ և բացատրական զեկույց»-ի 4-րդ կետի (գաղտնի ընտրական իրավունք (c)-րդ ենթակետում նշվում է. որ «Փաստացի քվեարկած անձանց ցուցակը չպետք է հրապարակվի», իսկ Բացատրական զեկույցի 54-րդ կետում պարզաբանվում է. «…քանի որ քվեարկության չմասնակցելը կարող է վկայել քաղաքական ընտրության մասին, ապա քվեարկած անձանց ցուցակը չպետք է հրապարակվի»: Միաժամանակ քվեարկած անձանց ցուցակի հրապարակումն արգելելու պահանջի խախտումը գնահատվում է որպես քվեարկության գաղտնիության սկզբունքի խախտում: Նշված փաստաթուղթը նախ ընդունվել է Եվրախորհրդի ժողովրդավարական ընտրությունների խորհրդի կողմից (Ցուցումները՝ 03.07.2002թ., Բացատրական զեկույցը՝ 16.10..2002թ.), հետագայում հաստատվել է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 2003 թվականի հունվարի 30-ի 1320 (2003) բանաձևով և հավանության է արժանացել Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի 2004 թվականի մայիսի 13-ի 114-րդ նիստում ընդունված «Ընտրական հարցերում բարենպաստ գործունեության կանոնագրքի մասին» հռչւսկագրով’ գնահատելով դրանում ամրագրված ցուցումները որպես ժողովրդավարական հիմնարար սկզբունքներ:
ԵԱՀԿ Մարդու իրավունքների և ժողովրդավարական հաստատությունների գրասենյակը և Վենետիկի հանձնաժողովն այս հարցին անդրադարձել են նաև մի շարք այլ փաստաթղթերում: Մասնավորապես, ՀՀ Ազգային ժողովի՝ ընտրական օրենսդրության բարեփոխումների աշխատանքային խմբի ներկայացրած առաջարկությունների վերաբերյալ CDL-EL (2010) 003, 2010թ. փետրվարի 3-ի համատեղ դիտողություններում կրկին անդրադառնալով ընտրական հարցերով կանոնագրքի Բացատրական զեկույցի նշված 54-րդ կետին’ վերահաստատել են դրանում արտահայտված դիրքորոշումը:
Հարկ ենք համարում տեղեկացնել նաև, որ վերոհիշյալ իրավական դիրքորոշումներն անրագրված են նաև ՀՀ սահմանադրական դատարանի 2012թ. մայիսի 5-ի ՍԴՈ-1027 որոշմամբ:
11. Ապահովել «Ընդդիմության մասին» օրենսդրական փաթեթի ընդունում՝ ընդդիմությանը օժտելով վերահսկողական գործառույթներով:
Վերահսկողական գործառույթները ևս իշխանության մաս են, և դրանց միանշանակ փոխանցումն ընդդիմությանը նշանակում է, որ ընդդիմությունը կոալիցիայի մեջ է քաղաքական մեծամասնության հետ: Առաջարկում ենք այս հարցը քննարկել սահմանադրական բարեփոխումների շրջանակներում, որի հայեցակարգում անդրադարձ է կատարվում նաև ըննդիմության ինստիտուցիոնալ դերի բարձրացմանը:
12. Չստորագրել որևէ համաձայնագիր, որով կփոխվի Հայաստանի և Արցախի միջև ներկա հարաբերությունները, այդ թվում՝ տնտեսական միասնական համակարգը:
Առաջարկում ենք ընդդիմությանը նման համաձայնագրերի ստորագրության հնարավորության գաղափարն անգամ այլևս անտեղի չշրջանառել:
13. Իրականացնել էլեկտրաէներգիայի արտադրության եւ բաշխման համակարգի ամբողջական, անկողմնակալ տեխնիկական, տեխնոլոգիական եւ ֆինանսական աուդիտ, բացահայտել համակարգի անարդյունավետության բոլոր պատճառները, պատասխանատվության կանչել մեղավորներին: Ոլորտում պետական կարգավորման լիարժեք համակարգ ձեւավորելու նպատակով` նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ, այդ թվում՝ վերանայել առանձին ձեռնարկությունների շահութաբերության մակարդակը, բարձրացնել համակարգի անվտանգությունն ու հուսալիությունը, ներդնել էլեկտրաէներգիայի սակագնի ձեւավորման կանխատեսելի համակարգ: Մինչեւ վերը նշված գործողությունները կատարելը՝ բացառել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը:
ՀՀ էներգետիկ համակարգի ռազմավարական զարգացման, այդ թվում` հուսալիության և անվտանգության բարձրացման վերաբերյալ կառավարությունը Համաշխարհային բանկի հետ մի քանի ամիս է ինչ ձեռնամուխ է եղել լայնածավալ ուսումնասիրությունների, որոնց հիման վրա ներկայումս մշակում է համալիր ռազմավարություն, որ հանրությանը կներկայացնի դեկտեմբերին: Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման բացառմանը, ապա դրան կառավարության կողմից միջամտելը հակասում է ՀՀ գործող օրենսդրությանը»:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ