Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:30-ի սահմաններում Երևան քաղաքի Էրեբունի փողոցի 28 շենքի բնակիչ, 27-ամյա Դավիթ Սիմոնյանը իր վարած BMW մակնիշի 77 27.14 GR վրացական տրանզիտ համարանիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հեռուստագովազդային մեծ վահանակին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան նոր էր բերվել Երևան և դեռ մաքսազերծված չէր:
Նախնական տվյալներով BMW մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 2.500.000 ՀՀ դրամ, ինչը ԿԱՍԿՈ ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր: Ընդ որում, տվյալ մեքենայի ԿԱՍԿՈ պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 62.000 ՀՀ դրամ:
Գագիկ ՇԱՄՇՅԱՆ
Կարդացեք նաև
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում